ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Այսպես խոսեց «խոպանչիների» հրամանատարուհին

Այսպես խոսեց «խոպանչիների» հրամանատարուհին
11.08.2024 | 19:29

Հետաքրքիր է, նախ` 27 տարվա ընթացքում իրականում քանի՞ ամիս է սա ապրել Իջևանում:

Երկրորդը` «հազար» տեղից մարդկանց տանում լցնում են ֆեստիվառներին ու առանց ամոթի հրճվում, թե Իջևանում կամ Գյումրիում կյանքը լեցուն է...

Երեկ բազմաթիվ իջևանցիներ են նամակներ գրել ինձ ու ասել, որ ֆեստիվառին մասնակցողների 90 տոկոսին չեն ճանաչում` «խոպանչիներ» են...

Նույն վիճակն էր նաև Գյումրիում Թաթայի համերգին. 90 տոկոսը Գյումրու հետ առնչություն չունեին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3999

Մեկնաբանություններ