Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Կարևորը՝ մոտ կլինեն ՆԱՏՕ-ին

Կարևորը՝ մոտ կլինեն ՆԱՏՕ-ին
15.07.2024 | 13:29

Ասում է` եթե Ուկրաինան անգամ տարածքներ էլ կորցնի, միևնույնն է, հաղթանակած դուրս կգա պատերազմից, որովհետև ավելի մոտ կգտնվի ՆԱՏՕ-ին։ Թքած, թե Ղրիմում թեյ խմելը չեղարկվում է, կարևորը՝ մոտ կլինեն ՆԱՏՕ-ին։ Անդամություն էլ չէ, այլ ուղղակի մոտ գտնվել։

Սմետանի որակի վերահսկման գլխավոր մասնագետն էլ էր 44-օրյա պատերազմից հետո ասում` պատերազմում պարտվելը դեռ չի նշանակում պարտություն կրել։ Հիմա էլ մոտեցել են ՆԱՏՕ-ին, 200 հոգով զորավարժություն են անում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3086

Մեկնաբանություններ