Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ճանաչում են մի բան, որը գոյություն չունի

Ճանաչում են մի բան, որը գոյություն չունի
21.06.2024 | 13:20

Արցախը չճանաչեցին, որը գոյություն ուներ ու մեր առաջնահերթ հիմնախնդիրն էր, բայց ճանաչում են մի բան, որը նախ գոյություն չունի որպես այդպիսին, բացի այդ էլ, Հայաստանի Հանրապետության առաջնահերթ հիմնախնդիր չի հանդիսանում։ Մի կողմ թողնենք այս որոշման Հայաստանի Հանրապետության համար արտաքին ու անվտանգային հնարավոր հետևանքների քննությունը։

Բայց այստեղ նաև քաղաքական բարոյականության կողմ կա․ այդ ինպիսի՞ «չճանաչված պետություն է Պաղեստինը», որն ուրախանում ու շնորհավորում էր Ալիևին մեկ այլ չճանաչված պետության՝ Արցախի կործանման առթիվ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 4977

Մեկնաբանություններ