ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լավաշը հայկական հացատեսակ (մաս 1)

Լավաշը հայկական հացատեսակ  (մաս 1)
02.08.2023 | 10:01

Մեր տարածաշրջանում հայկական մշակութային նյութական եւ ոչ նյութական արժեքների սեփականացումը հարեւան ժողովուրդների կողմից արդեն դարձել է սովորույթ: Միայն հայալեզու մամուլով հակադարձելը բավարար չէ: Այսօր արդեն մեր հեռու եւ մոտիկ հարեւաններն անում են ամեն ինչ սեփականացնելու լավաշը կամ նվազագույնը հասնելու նրան, որպեսզի հացատեսակի այս անվանումը ճանաչվի տարածաշրջանային արժեք: Այս մոտեցումը անընդունելի է: Հայկական ամոքահունց, մագաղաթյա լավաշը եւ «լավաշ» բառը հայկական է:

Հայաստան լեռնաշխարհի բազմաթիվ պեղումներն ու ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստան լեռնաշխարհն անհիշելի ժամանակներում էլ եղել է հացաբույսերի մշակման ու տարածման օջախներից մեկը: Հացաբույսերի մշակումը Հայկական Լեռնաշխարհում սկսվել է Ք.ա. XVIII -XI հազարամյակում: Սյունիքի ժայռապատկերներում (Ք.ա. XVIII -XI հազարամյակներ) առկա են եզներին լծված արորների եւ քառանիվ կամ երկանիվ սայլերի պատկերներ, որոնք փաստում են Հայաստանում հացազգիների մշակման մասին:

Ըստ ավանդույթի, Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Հացեկաց կամ Հացիկ գյուղում հաց են թխել նաեւ Աստվածների համար, որի պատճառով էլ կոչվել է Հացեկաց: Թալինի շրջանի Հացաշեն գյուղի բնակիչները ցորեն մշակելու 7000 տարվա փորձ ունեն: Հացահատիկի մշակումը Հայոց աշխարհից տարածվել է դեպի Միջագետք, Մերձավոր Արեւելք, Եգիպտոսում ցորենի հաց սկսել են թխել 5000 տարի առաջ: Եգիպտոսի (Ք.ա. VI-IV հազարամյակներ) հիերոգլիֆների մեջ հանդիպում են պատկերներ, որոնց ակունքները գտնվում են Սյունիքի ժայռապատկերներում (Ք.ա. XVIII -XI հազարամյակներ):

Սա փաստում է այն մասին, որ եգիպտական հիերոգլիֆների ծագումնաբանական ակունքը Սյունիքի ժայռապատկեր են: Եգիպտական գրավոր ավանդապատումները ներկայացնում են, թե ինչպես Օզիրիսը, նույն ինքը Օրիոնը կամ Հայկ Նահապետը, թագավորելով Եգիպտոսի վրա, Եգիպտոս բերեց երկրագործությունը, սովորեցրեց մարդկանց հացահատիկի մշակույթը:

Այս նույն ժամանակաշրջանի Հայկական լեռնաշխարհի Շենգավիթ, Մոխրաբլուր, Նախիջեւան, Էլար եւ մի շարք այլ հնավայրերից հայտնաբերվել են հացահատիկի հորեր՝ գարու, ցորենի մնացորդներով:

էնեոլիթյան աղորիքները եւ Լճաշենի բրոնզեդարյան թոնիրը հիմք են տալիս փաստելու, որ Հայկական լեռնաշխարհում լավաշ թխելու մշակույթը սկիզբ է առել Ք. ա. V—IV հազարամյակներում: Մի շարք հնավայրերից հայտնաբերվել են մետաղե բազմազան ու կատարելագործված գործիքներ՝ գութանի խոփ, մանգաղ, եղան, կացին, մուրճ, դուր, ուրագ, սղոց:

Մեզ հասած սեպագիր արձանագրությունների ընթերցումը նույնպես հաստատում է հացահատիկի մշակույթի գոյությունը Հայկական լեռնաշխարհում դեռեւս վաղ ժամանակներից: Ասորեստանի թագավոր (Assur-Nasir-pal II) Աշուր-նասիր-պալ 2-րդը (883-859 թթ.) իր արձանագրության մեջ հիշատակում է. «...Նաիրի երկրին հունձքն հնձեցի, ցորեն ու հարդ Տուսխայի մեջ համբարեցի»:

Մենուայի որդի Արգիշտին ժառանգեց ոչ միայն «մեծա---քանակ արդուզարդ, այլեւ ցորենի սերմացու»։

Ք.ա. մոտ 605-595 թթ. Ռուսա Գ Հայոց ուրարտական ժամանակաշրջանի թագավորի սեպագիր արձանագրությունը նշում է.

«Ռուսան՝ Էրմինայի որդին, լցրեցի այս շտեմարանը: Այստեղ 6848 կապ ցորեն կա»:

Ցորենի եւ սիսեռի սերմեր են հայտնաբերվել Թեյշիբաինի եւ Էրեբունի քաղաքների հնագիտական պեղումների ժամանակ:

Մեր թվարկությունից առաջ ցորենի ընտիր տեսակներ է ունեցել Շիրակի դաշտը եզերող ներկայիս Հոռոմ գյուղը։ Ձավարացու ճերմակահատ ցորենը, գարնանացան «քռիկը-գըլգըլ-գալգալոս» եւ ուրիշ այլ տեսակներ, այստեղից են տարածվել դեպի շրջակա բնակավայրեր՝ ընդհուպ մինչեւ Ջավախք, Գուգարաց ու Սյունաց աշխարհները։ Հոռոմ գյուղի մոտ գտնվող ամրոցի տարածքը պեղելու ժամակ Ն.Մառի աշակերտները հայտնաբերեցին ժայռափոր ամբարներ, որտեղ պահպանվել էին ցորենի այլազան տեսակներ։

Երեսնական թվականներին վաստակաշատ Ակադեմիկոս Միքայել Թումանյանի երկարամյա ուսումնասիրությունների շնորհիվ Ջրաշենի, Ողջաբերդի սարալանջերում հայտնաբերվեցին վայրի ցորենի նմուշներ, որոնք իրենց տեսակներով (ավելի քան 50 տեսակ) գերազանցում են Պաղեստինոսմ, Սիրիայում եւ Միջագետքում հայտնաբերված (1906 թ.) վայրի ցորենի նմուշների քանակը։

Ակադեմիկոս Նիկոլայ Վավիլովը ուսումնասիրելով Հայաստանի հացահատիկային կուլտուրաները,համակարգեց դրանք եւ ապացուցեց, որ Հայաստանը՝ Հայկական լեռնաշխարհն է եղել ցորենի բազմաթիվ վայրի ու մշակված տեսակների հայրենիքը եւ հացահատիկների շատ տեսակներ Հայաստանից փոխադրվել, տարածվել են այլ տարածաշրջաններ եւ երկրներ։ Արարատյան դաշտում 2,5 հազար տարի առաջ մշակվել են փափուկ ցորեն (Triticum aestivum), արարատյան ցորեն (Triticum araraticum), վայրի միահատիկ ցորեն (Triticum boeoticum), վայրի ուրարտական ցորեն (Triticum urartu), Վավիլովի կամ Վանի ցորեն (Triticum vavilovi) տեսակները, կիսահաճարը (Triticum spelta), վայրի հացազգի (ցորեն, գարի, աշորա, այծակն) տեսակները:

Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաեւ Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում:

Հայոց դիցաբանության մեջ հայտնի Տիր Աստվածը նույնպես առնչվում է ցորենի պաշտամունքի հետ:

Հայոց Տիր/Տիւր Աստվածը գրի, արվեստների, երկրագործության եւ պտղաբերության հովանավոր Աստվածն է: Տիր-*dei- *diur-,*dir’-հնխ. բառը ունի Երկինք, Լույս, Տիւ-օր իմաստները:

Տիր/Տիւր դիցանունից բխում Տրէ – IV ապրիլ ամսանունը, որը համարվում է անձրեւների, ցանքի ամիսը:

Կանաչ-Կարմիր Ծիածանը համարվում է Տիրական Գոտի:

Հայտնի են Տրի Հատիկ՝ Կարմրահատ ցորեն, Տրի բուղ՝ կանաչ ծիլ, Տրի Ցորեն՝ հասուն ցորեն տեսակները:

Տիրը ինքն է սերմանել ցորենը: Առաջին լուծը՝ ՏրիԱրորը, գնում էր ինքնուրույն՝ առանց հոտաղի, Տիր Աստծո զորությամբ: Երկրագործության մեջ հայտնի են «Տրի մաճկալ», «Տիր դրող», «Տրի արոր», «Տրի հերկոց», «Տրի տախտակներ», «Տրի մանգաղ» «Տրի ՈՒռ-Տրի մուրճ» բառակապակցությունները, որոնք նշանակում են հող մշակելու տարբեր գործիքներ:
Հայոց արեւապաշտական հավատքի ավանդների ժառանգորդ հայկական եկեղեցին Հիսուս Քրիստոսի պատվիրանի համաձայն Սուրբ պատարագի ընթացքում հաց եւ գինի է բաշխում ժողովրդին, որով յուրաքանչյուր քրիստոնյա հաղորդվում է Աստծո հետ: Եկեղեցիներում բաժանում են հաց- նշխարք՝ Սուրբ Նշխարք:

«ՀԱՑ» ԲԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հացը բնիկ հայերեն բառ է, այդ է վկայում բառի արմատը՝ հաց- հաե- հայս:

Հաց բառը հայերենի բարբառներում հնչում է այսպես՝ խաց-(Վան, Խոյ), հոց (Հաճնի) հաց, հացցի (Տիգրանակերտ):

Այլ բարբառներում հանդիպում ենք նաեւ՝ հաս, հայս, հուց, ախաս- աղու հաց, հած, հուեոց:
Հայերենում՝ հաց-ցորեն, հացահատիկ, հաց- մեղուների մեղրամոմով հաց (Հր. Աճառյան)
արմատը՝ աց- աս (աս տու ած)
-հայերեն՝- հաց-հայս, հաց- Artoc Panis (հնդեւր) (ՆՀԲ)- արտ- ցորենի արտ:
Եգիպտական եւ հայկական ժայռապատկերների համանուններից են.
- հայերեն -sr - ցոր- ցորեն, հացահատիկ, եգիպտ- sr -հացահատիկ
-հայերեն- sr -սրական գոտի, մեծասիր գոտի, եգիպտ- sr – երկնքի 36 մասերից մեկը
հայերեն--sr -ցրել, սփռել եգիպտ- sr -ցրել, սփռել
արտի - այծի հայերեն այս անվանմանը համահունչ եգիպտերեն art, arti բառը եւս կրում է «այծ, քարայծ» իմաստը (Համլետ Մարտիրոսյան):
-արտի նաեւ ցորենի արտ կամ ար-արեւ- տի- լույս իմաստով
-Շումերական աքադական տեքստերում՝ (հայ) hae - ալյուր իմաստը
-աբխազերեն՝ axvaza -axv(հ)aza-հաց (Հր. Աճառյան)
-զենդերեն՝ hahya = արմտիք, սերմ ցորենի, paitis hahya-հունձքի տոն
-խուրիրեն՝ gatc-հաց , գերմաներեն՝ Weizen- ցորեն, heis-տաք
-փիւռինգերեն- ßexoc – bhay - «բհայ»
-հայերենի ուրարտու-արրատա ժամանակշրջանում՝ աձիս -հաց,
-բասկերեն-հաց-հայս= haz- սնուցանել
-սանսկրիտ՝ aca-հաց, սանսկրիտ-sasya - ցանք-հացահատիկ
-զենդերեն- as-հաց, պարսկերեն- as = կերակուր
-հայերեն - լի-լինել-լինուլ- բան, լի-բան –լի (լինել) բան -խոսք-էություն,
-արաբերեն- luban- խունկ, (ՆՀԲ)
գերմ- Lebens -կյանք, Leib-նշխարք-հաց հին գերմաներեն-"(հ)хлайб", (ՆՀԲ)
ռուսերեն "(հ)хлеб" էստոներեն "лейб", .ուկրաիներեն "(հ)хлиб" , слово "(հ)хлайбс
հնդկերեն- nan, չինարեն- nan, ուզբեկերեն- nan, կիրգիզերեն- nan, ղազախերեն- nan տաջիկերեն նան- nan-հաց ադրբ., թուրք-հաց-çörək, ekmek, fәtir-ֆետիր
Նան-Նանէ Հայոց աստվածուհի, Օջախի պահապան, ընտանիքի պահապան Աստվա ծուհի, կարելի ենթադրել Հայոց Նանե Աստվածու տված հացը:

«ԼԱՎԱՇ» ԲԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայերեն -լավաշ
թաթարերեն. Lәvәş, թուրք-lavaş,-վրացերեն -ლავაში,-lavash, պարս لواش‎— lavâš, սլովակերեն – lavash,բասկերեն -, եբրաերեն,հունարեն, արաբերեն՝ lavash, ռուսերեն лаваш, ադրբեջաներեն lavaş- հաց-çörək, fәtir-ֆետիր: Նշված լեզուները օգտագործում են «լավաշ» բառը առանց բացատրելու իմաստը եւ ծագումը:

Բոլոր ազգերի թխած լավաշները խստիվ տարբերվում են հայկական լավաշի արտաքին տեսքից, նրանք փոքր են եւ կլոր:
Բնիկ հայերեն «լավաշ» բառը կազմված է երկու արմատից ՝ լավաշ= լավ- աշ
լավ- Բնիկ հայերեն բառ -ազնվական, առաքինի, պատվական, բարի, (Հր.Աճառյան)
լավ- քաջ, ընտրեալ, ( ՆՀԲ, ՀՐ. Աճառեան)
լավ-րա- բարձր +րա (րա-քուրմ-արեւ) (Հր. Աճառյան)
լավ-րա-, աւ-օ, - լօռայ-լօռա, լոռի վանք- սուրբ վայր-բնիկ հայերեն բառ,
հարավսլավերեն, ռուսերեն, սերբերեն- lavra- -«վանք», laure-ֆրանսերեն վանք
lavrovi list- դափնի տերեւ- լավ-սուրբ տերեւ
լակ-լափ-հնխ.բնիկ հայերեն բառ laph-լիզել բայարմատից (ագահորեն ուտել) (Հր. Աճառյան) լավշա-լափշա-lepit- лепешка, ռուսերենում գվռ. lopati- «լափել, գիշատել», ռուսերենում- lopa- որկրամոլ lepit- лепешка լակ- ռուսերենում- lakomka, lakomstvo,
ֆր-laper (Հր. Աճառյան)

-աշ-աս-ած- բնիկ հայերեն արմատներ են կապված են Աստված բառի հետ շ-ս-ծ հնչյունական անցումով
աշ- աշարայ, աշորայ, աշուն, Շարա, լավ-տիք, լավշա- լափշա արմտիք թխագույն երկայն քան զցորեան,աշդք- դից, յաշտ (ՆՀԲ)
աշան- յաշան- կալսելու ցորեն ( հայերենի գավառական բառարան Հր. Աճառյան)
աշտիպ- ձավար, աշտպեայ հաց, ձավարի հաց-հայս-
աշտուճ- աստուճ-ցամաք հաց աստուց- աստծու տված, հաց-հայս-հայց (Գր. Տաթեւացի )
Այսպիսով լավաշ բառը բուն հայերեն բառ է, որպես բարձրակարգ ցորենի՝ աշարայի հաց, որի հիմքում ընկած է, լավ-աց=լավ- (հ) աց կամ լավ-աշ =լավ- աշարայ- բարձրորակ ցորեն իմաստը՝ «լավ-աշ» «լավ-աս», «լավ-աց»-շ-ս-ծ-ց բարբառային հնչյունական անցումներով:

ԼԱՎԱՇ ԹԽԵԼՈՒ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

- Հողը հերկելու համար օգտագործել են արոր, արոր-հողը վարելու գործիք,
հնխ.բնիկ հայերեն բառ -aratrom, aretrom, լատ – aratrum, իրլ.-arathar, ռուս-areal, լատ- arare -հերկել:
-Ցորենը աղալու եւ ալյուր դարձնելու առաջին գործիքը երկանք-երկնաքարն է:
-երկանք--երկինք-կին կամ կեանք, երկանաքար- երկնքից-քար
երկանք- բնիկ հայերեն հնխ. բառ- ձեռքի աղորիք, ձեռնաղաց, ջաղաց-ջաղացի քար, երկանաղաց- ջաղացպան
բարբառ.-Տիգրանակերտ- յերկան, Էրկան, էրկէն- էրկան -կուտի –գոտի- ծիածան:

(շարունակելի)

Կարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բանասեր, լեզվաբան
Գերմանիա

Դիտվել է՝ 4784

Մեկնաբանություններ