ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էս գործով բոլո՛ր վկաներն են ոստիկան

Էս գործով բոլո՛ր վկաներն են ոստիկան
28.06.2024 | 15:07

Եթե ես լինեի քաղաքագետ-լինգվո-մշակութաբան, ապա պարտադիր կուսումնասիրեի խուլիգանության հանցակազմի ընկալումը տարբեր ազգերի մոտ տարբեր ժամանակներում, ու այդ չափանիշը բավարար կլիներ ախտորոշելու տվյալ վարչակազմի իրավապաշտպանական «լեգիտիմությունը»՝ այսինքն, գործ ունենք ժողովրդավարակա՞ն թե բռնատիրական ընթացք ունեցող իշխանության հետ։ Այսպես.

— Սովետի ժամանակ խուլիգանություն էր այն ամենը, ինչն ուրիշ հոդվածի տակ չէր տեղավորվում։

— Զրոյականների վերջերից Հայաստանում սկսեց խուլիգանության հանցակազմը «թարազուի» բերելու շատ կարևոր գործընթաց, երբ այդ հոդվածը դադարեց «ամենինչ ու ոչինչ» լինելուց ու ձեռք բերեց շատ կոնկրետ իմաստ։

— Սկսած 2022-ից՝ «խուլիգանության» պաշտոնական ընկալումը կրկին սկսեց ուռել ու փքվել։ Յութուբով ուշու՞նց ես տալիս ռեժիմի պարագլխին։ Խուլիգա՛ն ես։

Ավտոբուսում պարսավու՞մ ես ռեժիմի դեպուտատին։

Խուլիգա՛ն ես։

Ոտքերիդ տակ նռնակ է պայթում, ջղայնությունից՝ ձեռիդ դատարկ պլաստիկ շիշը նետում ես ոստիկանների ուղղությա՞մբ։

Խուլիգա՛ն ես։

Այս խայտառակ տենդենցը սկսել է 22 թվից։

Առաջին նման գործերից մեկը (եթե ոչ առաջինը) Մանուել Մանուկյանի գործն է։ Դիմադրության շարժման ժամանակ փողոց են փակել, մի լկտի վարորդ քշել է մարդկանց վրա, Մանուելն էլ այդ ընթացքում մեկ անգամ ոտքով առերևույթ հարվածել է լկտի վարորդի ավտոյին։

Որտե՞ղ է հիմա Մանուելը։

Ճիշտ է՝ մեղադրյալի աթոռին։

Ի՞նչ մեղադրանքով։

Ճիշտ է՝ խուլիգանության։

Դատը դեռ ընթանում է։ Վաղը հերթական դատական նիստն է։

Ժամը 11:00՝ Շենգավիթի դատարան (Պանթեոնի մոտ): Հավես ունենաք՝ էկեք։

Վկա ոստիկաններին ենք լսելու։

Չնայած «վկա ոստիկան»-ս ո՞րն է՝ էս գործով բոլո՛ր վկաներն են ոստիկան։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ