ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ակամա տարագիրներն ու ակամա երկրապահները

Ակամա տարագիրներն ու ակամա երկրապահները
22.02.2024 | 07:47

Մարդը գնացել է՝ հայրենիքից հեռացել է: Չէ, քաղաքական պատճառ չի ունեցել՝ ոչ ապստամբների ջոկատներ է առաջնորդել, ոչ էլ հալածվել է ըմբոստ ելույթների համար, տնտեսական պատճառ էլ չի ունեցել՝ սոված չի եղել, վատ չի ապրել: Բայց պատճառ, հաստատ, ունեցել է՝ լուրջ անձնական պատճառ. առանց լուրջ պատճառի ո՞վ կթողնի իր տունուտեղը, հարազատներին, մանկության դրախտը ու կգնա օտարություն: Պարզապես, էդ պատճառը նրա հոգու խորքում է՝ էնքան խորը, որ տեսանելի չի հասարակության հավատաքննիչ խավին, հասանելի չի բամբասաբոստանային մշակաբույսերին: Գնացել է ու կարոտում է, սիրտը մղկտում է, ու չի դիմանում, գրում է իր կարոտի մասին:

Մեկ էլ հանկարծ, որդիան որդի, օդում եռագույն բերետավորների դեսանտ է հայտնվում, իջնում է նրա կարոտի վրա ու սկսում սվիններով ծակծկել՝ կարոտող էիր, չգնայիր, քեզ ո՞վ է քշել, որ հիմա լացում ես. քո համար տաքուկ ապրում ես ու կարոտ ես խաղում... և այլն, և այլն: ՈՒ, որ ամենահետաքրքիրն է, դրանք հենց էն մարդիկ են, որոնք իրենք շատ կուզեին գնալ, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարող կամ չեն համարձակվում ու դարձել են ակամա հայրենասեր, հանգամանքների բերումով հայրենասեր, Հայաստանի սուրբ հողի վրա հայերի գլխաքանակն ապահովող դժգոհ զանգված, որովհետև նա, ով իսկապես ուզում է մնալ ու չի մտածում գնալու մասին, դա իր համար է անում, ոչ թե ուրիշի, նա չի համարում, որ ինչ-որ մեկի փոխարեն ստիպված է պահել հայրենիքը, այլ պարզապես ուզում է իր տանն ապրել, նա չի ատում գնացողին, այլ կարեկցում է՝ հասկանալով, թե ինչ է կորցրել, հասկանալով, որ առանց լուրջ պատճառի մարդ չի վեր կենա ու գնա:

ՈՒ էդ երկու բանակը դեմ-դիմաց կանգնած իրար է նայում՝ ակամա տարագիրները՝ դեպի Հայաստան, իսկ ակամա երկրապահները՝ դեպի օտարություն:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4528

Մեկնաբանություններ