Ռուսաստանում ՀՀ Դեսպանության Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել լրագրող Մարինա Բրուտյանի «Чугунный мост» գրքի շնորհանդեսը։ Վեպը հեղինակի առաջին գեղարվեստական ստեղծագործությունն է։
Եղեգնաձորում մեկնարկել է «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Վայոց ձորի մարզի մտավորականության և մշակութային գործիչների հետ։ Թեման՝ երկրի վիճակը և անկման հաղթահարման ուղիները:
Եթե ավանդությունը ճիշտ է, Չինգիզխանի մահից հետո նրա գերեզմանը պղծվել է: Հազարավոր զինվորներ ձիերով կոխոտել են նրա շիրիմը՝ մինչև գերեզմանից հետք չի մնացել:
Դերասան Վարդան Պետրոսյանը հանրությանն է ներկայացել նոր ոճով: Արտիստը ռեպ կատարմամբ բարձրաձայնել է իր մտորումները, որոնք մեր օրերում համամարդկային են: Ինչպես նա է նշել, երգը նվիրվում է մեր հերոս զինվորներին:
Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին, Սուրբ Գայանե վանքում փետրվարի 14-ին կատարվել է նորապսակների օրհնության կարգ, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Վրաց ուղղափառ եկեղեցին Սրբազան Սինոդի երկու օր շարունակված նիստից հետո ուրբաթ ուշ երեկոյան հրապարակել է իր դիրքորոշումը Ադրբեջանի հետ սահմանի վիճելի հատվածում գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի պատկանելության շուրջ։
Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին այցելել է Օլիմպիական Զևսի տաճար, որտեղ այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում, հայտնում է Greek City Times-ը:
Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։