ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լրիվ տուն-տունիկ

Լրիվ տուն-տունիկ
17.03.2024 | 16:34

Մակրոնն ասում է` դիմելու եմ Պուտինին, որպեսզի ամռանը կայանալիք Փարիզի օլիմպիական խաղերի օրերին պատերազմական գործողությունները դադարեցվեն։

Լրիվ տուն-տունիկ։ Հատկապես, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի շահերը թողած, ԱՄՆ-ի քաղաքական շահերն է սպասարկում, իսկ Ռուսաստանի մարզիկներն էլ օլիմպիական խաղերին մասնակից լինելու հնարավորությունից են զրկված։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ