ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միշտ կհիշենք ձեզ, սիրելի ԳՈՀԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Միշտ կհիշենք ձեզ, սիրելի ԳՈՀԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
16.03.2024 | 21:26

Երաժշտական աշխարհից ևս մի շնորհաշատ արվեստագետ պակասեց:

Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի ազգային կամերային նվագախմբի ջութակահարուհի Գոհար Դանիելյանը: Նա ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտի( Գրիգոր Դանիելյան) դուստրն էր:

Ազգային մշակույթով առլեցուն մթնոլորտում ծնված ու մեծացած արվեստագետը՝ Գոհար Դանիելյանը, ևս պետք է լիներ իր տեսակով ազգային, նվիրված հայ մշակույթին ու նրա հանրահռչակման գործին:

Գոհար Դանիելյանի արվեստակից ընկերները պատմում են, որ նա բարձր երաժիշտ լինելուց զատ ամենից առաջ հրաշալի մարդ էր, ով միայն օգնում էր, որպեսզի երաժշտության աշխարհ ոտք դնող նոր սերունդը նվաճի բարձունքներ, և նրանցից յուրաքանչյուրի թեկուզ և փոքր հաջողության մասին կարող էր օրեր շարունակ կիսվել, ի սրտե ուրախանալ և դրանք ներկայացնել հանրությանը: Այս մասին են եղել Գոհար Դանիելյանի գրած նյութերն ու հոդվածները:

Մենք կներկայացնենք դրանցից մեկը, որը տարիներ առաջ հրապարակվել է «Իրատես դե ֆակտո » թերթում, որտեղ երևում է, թե որքան ջերմություն կար նրա հոգում՝ հանդեպ հայրենիքի, նոր սերնդի, ովքեր մեր մշակույթի վաղվա պահապանն են լինելու:

…Լուսինե Զաքարյան տուն թանգարանը խորապես ցավակցում է թանգարանի սիրելի բարեկամ, մեծարգո Դանիել Երժիշտին և նրա ողջ գերդաստանին: Ընդամենը օրեր առաջ՝ Խորեն Պալյանի ծննդյան օրը՝ մարտի 10-ին, Դանիել Երաժիշտը պատվեց իր ներկայությամբ մեր թանգարանը և հիացրեց ներկաներին Խորեն Պալյանի մասին իր վերլուծությունով, սրտառուչ խոսքով և անսպառ հումորով:

Դժվար է մխիթարանքի խոսքեր գտնել նման շնորհալի, գրագետ, հայրենիքին, ազգին, հայ մշակույթին, մատաղ սերնդի դաստիարակությանը անմնացորդ նվիրված արվեստագետի անժամանակ և վաղաժամ մահվան կապակցությամբ:

Գոհար Դանիելյանին ճանաչողները նրան երբեք չեն մոռանա: Լույսերի մեջ լինի նրա լուսավոր հոգին:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Հայ երիտասարդների հաղթանակը Մալթայում

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ