ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ով՝ «խիար», մենք՝ «աղ»

Ով՝ «խիար», մենք՝ «աղ»
16.03.2024 | 15:04

ՈՒմ քիչ է մնում «զորացրվելու»` մի հատ գալիս, Հայաստանով անցնում է։

Էն Նենսի Փելոսիին մի քանի ամիս էր մնացել, որ եկավ։

Հիմա էլ Սթոլտենբերգն է գալիս։ «Զորացրվելուց» հինգ պակաս գալիս է, որ խոստումներ տա, բայց մեկ է, ինքը չի լինելու կատարողը։

Դե, մենք էլ սովոր ենք «աղը վերցրած վազենք խիարի հետևից»։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ