«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իլհամ Ալիևի վերընտրվելով Ադրբեջանի լուրջ հիմնախնդիրները չլուծվեցին

Իլհամ Ալիևի վերընտրվելով Ադրբեջանի լուրջ  հիմնախնդիրները չլուծվեցին
10.02.2024 | 08:31

Ադրբեջանում երբեք արդար, ազատ, ժողովրդավարական ընտրություններ չեն կայացել, փետրվարի 7-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններն էլ կեղծիքներով էին։ 2003թվականից Ադրբեջանը ղեկավարող Իլհամ Ալիևը ավելի քան 92 տոկոս քվեներով , 7 տարի ժամկետով վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Ադրբեջանն ունի մեծ հիմնախնդիրներ, որոնք Ալիևի վերընտրվելով չէին կարող լուծվել ու չլուծվեցին։ Նավթով և գազով հարուստ Ադրբեջանում մեծ է աղքատության ցուցանիշը, սոցիալական բևեռացումը, կոռուպցիան համատարած է։ Ադրբեջանի բնակչության մի մասը հույս ուներ, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանում պետք է ժողովրդավարական բարեփոխումներ լինեին, բանտերից ազատվեին քաղբանտարկյալները, լրագրողները, հասարակական ակտիվիստները, սակայն բռնապետ Ալիևը շարունակում է նրանց բանտերում պահել, ճնշում է գործադրում ընդդիմադիրների, լրագրողների, քաղաքացիական և հասարակական ակտիվիստների, կրոնական գործիչների հանդեպ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը դադարեցրել է այդ կառույցում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, Իլհամ Ալիևն էլ սպառնացել է, որ եթե այդ կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մինչև այս տարեվերջ չվերականգնվեն, ապա Ադրբեջանը կդադարեցնի իր մասնակցությունը Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ադրրբեջանական որոշ փորձագետներ գտնում են, որ նման քայլը կվնասի հենց Ադրբեջանին, նաև նշում են,, որ Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջաններում տնտեսություն, ենթակառուցվածքներ ստեղծելու համար Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները, տարադրամի պաշարները բավարար չեն, եվրոպական հարուստ երկրները կարող էին այդ տարածքներում ներդրումեր կատարել,ծրագրեր իրականացնել։ Ադրբեջանցի փորձագետները նաև մտավախություն ունեն, որ Եվրոպայի հետ Իլհամ Ալիևի մեծ առճակատման դեպքում Եվրոպան կարող է ներմուծվող ադրբեջանական գազին այլընտրանք գտնել՝ ֆինանսական մեծ հարված հասցնելով Ադրբեջանին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ

>
16.07.2024