ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞նչ են ցուցադրում, որ վնասով չաշխատեն

Ի՞նչ են ցուցադրում, որ վնասով չաշխատեն
31.01.2024 | 17:02

Հեռուստատատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասել է, որ նույնիսկ «Արմենիա» հեռուստաընկերությունը հիմա վնասով է աշխատում։ «Արմենիան» և մյուս հեռուստաընկերությունները հետաքրքիր ի՞նչ են ցուցադրում , որ կարողանան մրցակցել համացանցի տարբեր ալիքների, հարթակների, սոցիալական խմբերի հետ։ Հեռուստաընկերությունները երկար ժամանակ եղել են մրցակցությունից դուրս, խորհրդային սերունդն ամեն երեկո սովորույթի ուժով գամվել է հեռուստաէկրաններին՝ նման բանվորական ճաշարանի անորակ տեսականուն գերի խորհրդային բանվորին։ Հիմա համացանցը առաջարկում է ամենալայն ընտրանի, մրցակցության օվիկանոսում հայկական հեռուստաընկերությունները, իրենց քաղաքական կռտած վերլուծություններով, գռեհիկ հումորային հաղորդումներով, փուչիկ հեռուստասերիալներով պարզապես ոչնչանում են:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ