ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանն ազգային աղետ է, ամենամեծ սպառնալիքը երկրի անվտանգությանը

Փաշինյանն ազգային աղետ է, ամենամեծ սպառնալիքը երկրի անվտանգությանը
14.01.2024 | 14:52

ՈՒրեմն, Փաշինյանն այլևս ավելի լուրջ ալիբի չունի, ընկել է բառախաղի հետևից, թե բա ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի այդ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև:

Ինձ մոտ տպավորություն է, որ էս թշվառ արարածը չի էլ գիտակցել, թե Նոյեմբերի 9-ին ինչ է ստորագրում կամ էլ հետո՝ դրա 9-րդ կետից հրաժարվելու «մուտիտների» արանքում լրիվ խճճվել է:

Դե հիմա, եռակողմ հայտարարության 9-րդ կետը ընթերցեք ինքներդ.

«9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Քիչ առաջ Փաշինյանը ոչ մի առարկայական պատասխան չտվեց Ալիևին, բացի հերթական անգամ ակնհայտ ստելուց: «Անխոչընդոտ տեղաշարժ» տերմինն էլ, որ առկա է Եռակողմ հայտարարության մեջ, նույնացրեց երկրի ներսում մեր տեղաշարժի հետ: Երևի ուզում է շնորհակալ լինենք, որ այնպիսի փաստաթուղթ է ստորագրել, որ գոնե Հայաստանի քաղաքացիների անխոչընդոտ տեղաշարժն իրենց երկրի ներսում երրորդ երկրի կողմից չի վերահսկվում: Կամ էլ՝ բոլորիս վարժեցնում է այն մտքի հետ, որ շուտով ադրբեջանցիներն էլ են Հայաստանում մեր պես «անխոչընդոտ տեղաշարժվելու»:

Փաշինյանն ազգային աղետ է, ամենամեծ սպառնալիքը երկրի անվտանգությանը...

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ