ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երբ երկրիդ ղեկավարի աթոռին գործակատար է նստած

Երբ երկրիդ ղեկավարի աթոռին գործակատար է նստած
16.12.2023 | 09:17

2010-ից մինչև 2019 թվականները ԶՈՒ ծառայությունից տարբեր պատրվակներով ազատվել են մոտ հիսուն հազար քաղաքացիներ:

2013 թվականին ամենակեղտոտ ու բիրտ ձևով կեղծվել են Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները: 2015 թվականին կեղծվել են սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

2017 թվականին թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ կասկածվողը դառնում է ԱԺ պատգամավոր, 2018-ին ՝ սահմանադրության կոպտագույն խախտումով նախագահ է ընտրվում արդեն բրիտանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ կասկածվողը:

Ամիսներ առաջ հենց Նիոլ Փաշինյանի թիմակիցը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը տարբեր ժամանակահարտվածներում կազինոներում պարտվել է մոտ հարյուր միլիոն դոլար:

Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին դատում է մի որոշման համար, որի պատճառով պետական գնում է իրականացվել մի կազմակերպությունից, որն ավելի բարձր գին է առաջարկել և ինչի պատճառով պետությանը վնաս է պատճառվել մեկ միլիոն դոլարի չափով վնաս: Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ուզում է ժողովրդին ապացուցել, որ Սերժ Սարգսյանը եղել է համարյա սուրբ մարդ:

Վա՛յ Նիկո՜լ Նիկո՜լ, ես քո գործակատար…

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3246

Մեկնաբանություններ