«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հայկական երեսպաշտությունը սահմաններ չունի

Հայկական երեսպաշտությունը սահմաններ չունի
01.11.2023 | 10:14

Երբեմնի գործընկերոջս էջում կարդացի, որ ԿԳՄՍ-ն սպառնում է իրեն ազատել կամ գուցե արդեն ազատել է Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից: Պատճառաբանված էր, որ համարձակվել է արտերկրում Թումանյանից «անթույլատրելի» մեջբերում անել: Կարդացի ու անմիջապես հիշեցի մեկ այլ «անթույլատրելի» մեջբերում՝ նույն Թումանյանից.

...Դու էլ գընա նոր սեր արա,

Էդպես է կարգն աշխարհի...

Կարծում եմ, ԿԳՄՍ-ն պետրոսի կնկա անունից հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ ու կիմանանք՝ իրականում ինչ է եղել: Բայց մինչ այդ ասեմ, որ ցավում եմ:

Ցավում եմ, Անի ջան ու ավելի շատ ցավում եմ գալիք իրադարձությունների համար:

Իմ դժբախտ փորձից գիտեմ, որ շուտով ընկերներդ ու մերձավորներդ իրարից առաջ ընկնելով կսկսեն շնորհավորել նոր նշանակվածին: Իսկ եթե իմանան, որ նոր նշանակվածն էլ մեծ դեր է ունեցել քեզ կործանելու մեջ՝ ավելի ջերմեռանդ կշնորհավորեն, որպեսզի այս այլանդակ ժամանակներում մի փորձանք էլ իրենց գլխին չբերի:

Հայկական երեսպաշտությունը սահմաններ չունի:

Քեզ «սատարողների» մեջ տեսա մարդկանց, որոնք քիչ ջանք չեն թափել իմ գլխին սարքելու համար, տեսա նաև այնպիսիների, որոնք դեռ երեկ պետրոսի կնկա գովքն էին անում, էլի ուրիշների տեսա ու հազար անգամ հիշեցի Թումանյանին...

Կարոտել եմ բոլոր երբեմնի գործընկերներիս:

Մի անվիճելի ճշմարտություն կա, որ այդպես էլ մնաց դասագրքերում, իսկ այսօր դասագրքերից էլ է վտարվում: Երբ հասկանում ես, որ նախարար-փոխնախարարներդ թուրք են ու սորոսից ցրթված՝ պիտի նույն օրը բարձրաձայնես ու հետևողական բարձրաձայնես: Պաշտոնանկությունից հետո էլ հաշիվ չէ, կասեն աբիժնիկ է:

Կասեն ու կսկսեն ավելի ջերմեռանդ քծնել վերադասին, որպեսզի իրենց հերթը հնարավորինս ուշ հասնի:

Ափսոս, որ մեր առօրյան դժոխքի վերածած փթիրի հերթը տանջալիորեն ձգձգվում է...

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Մեկնաբանություններ