ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հնդիկը շուրջ 40 տարի չի լվացել ու կտրել մազերը. լուսանկարներ

Հնդիկը շուրջ 40 տարի չի լվացել ու կտրել մազերը. լուսանկարներ
21.07.2019 | 23:40

Հնդկաստանի Մունկեր շրջանի բնակիչ 63-ամյա Սակալ Դև Տուդուն 22 տարեկանից ո՛չ լվացել, ո՛չ էլ կտրել է մազերը: Նրա մասին հրապարկում է պատրաստել Metro կայքը:
Ըստ տղամարդու՝ դեռ 40 տարի առաջ նա երազ է տեսել, որ աստված իրեն արգելում է կտրել մազերը: Ավելին՝ նման երազներ, ասում է, հաճախ է տեսնում:


Դև Տուդուն չի ծխում, ալկոհոլ չի օգտագործում, ճգնավորի կյանքով է ապրում:
Փողոց դուրս գալու դեպքում մազերը հավաքում է, ու այն ծածկում ճերմակ կտորով:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2288

Մեկնաբանություններ