-
27.07.2012|
12:15
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանետան մյուս շաբաթ կայցելի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, որտեղ Իսրայելի և Հորդանանի ղեկավարության հետ կքննարկի Սիրիայում ստեղծված իրավիճակը և Իրանի միջուկային ծրագիրը։ Այդ մասին այսօր հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը։
-
26.07.2012|
14:01
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարող հուլիսի 27-ին սկսվող 30-րդ օլիմպիական խաղերի հանդիսատես լինել:
-
26.07.2012|
13:58
Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն, մեկնաբանելով Թեհրանի արձագանքը ԼՂՀ նախագահական ընտրություններին, ասել է, որ Իրանը մտածելու տեղիք է տալիս:
-
26.07.2012|
13:55
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ թշնամիները փաստացի պատերազմում են Սիրիայի դեմ, սակայն Սիրիայի ժողովուրդն ու նրա բարեկամները թույլ չեն տա գահընկեց անել ներկա իշխանություններին:
-
26.07.2012|
13:53
Բեթմենի մասին պատմող նոր ֆիլմի պրեմիերայի ընթացքում 12 մարդու սպանության և տասնյակ մարդկանց վիրավորելու համար մեղադրվող Ջեյմս Հոլմսն իր ծրագրի մասին տեղյակ է պահել իր հոգեբանին և գրառումներ կատարել օրագրում:
-
26.07.2012|
13:49
7 մարդ է զոհվել Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում գտնվող ածխահանքում տեղի ունեցած գազի պայթյունից: Այդ մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության մեքսիկական ծառայությունը:
-
25.07.2012|
13:04
69 տարեկան հասակում հանկարծամահ է եղել արևմտյան Աֆրիկայում գտնվող Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Ատտա Միլսը:
-
25.07.2012|
13:02
Ալբանիայի խորհրդարանում տեղի է ունեցել երկրի նորընտիր նախագահ Բույար Նիշանիի երդմնակալության արարողությունը:
-
25.07.2012|
12:59
Հուլիսի 23-ին պաշտոնական Դամասկոսը հավաստիացրել էր, որ քիմիական զենք չի կիրառի սեփական ժողովրդի դեմ, բայց կկիրառի արտաքին ռազմական միջամտության դեպքում:
-
25.07.2012|
12:56
Սիրիայի Ազատ բանակի հրամանատար Մալիք Կուրդին հայտարարել է, որ ապստամբներն այլևս ի վիճակի չեն վերահսկելու գրավված տարածքները և անցնում են պարտիզանական պատերազմի` ուժասպառ անելու կառավարական զորքերին: