Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Մնա՞լ, թե՞ չմնալ»

«Մնա՞լ, թե՞ չմնալ»
17.06.2024 | 14:46

ՔՊ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու այսօր տեղի ունենալիք օրենքի ուժով գումարված ԱԺ նիստին։

Սա, ըստ էության, ընդդիմադիր-իշխանական ֆրակցիաների ամենավերջին հնարավորությունն էր ինչ-որ հարցում առնվազն քննարկում ունենալ, քվեարկության մասին դեռ չենք խոսում։

Այսինքն, հիմա իրավիճակը հետևյալն է. իշխանության համար ընդդիմադիր ֆրակցիաների գոյությունը ունի զուտ արտաքին աչքի համար ժողովրդավարության ինչ-որ էլեմենտ ապահովելու և ընդունված որոշումների համար լեգիտիմություն ապահովելու նշանակություն։

Հիմա խորհրդարանական ընդդիմությունն ինքը պետք է կայացնի ռազմավարական որոշում` «մնա՞լ, թե՞ չմնալ»:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7413

Մեկնաբանություններ