Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Հին մոլորություն, նոր իրողություններ

Հին մոլորություն, նոր իրողություններ
29.04.2024 | 12:02

Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ընդամենը ադրբեջանական խողովակներով նույն ռուսական գազի հույսն է՝ ուղղակի մի քանի անգամ ավելի թանկ գնով, ինչն այլևս չի երաշխավորելու էժան գազի հաշվին տնտեսական «աննախադեպ» առաջընթաց։ Սա հիշեցնում է «Ջերմուկը» կծախենք, կապրենք» 90-ականների հայտնի թեզը։ Եվրոպան էլ է, կույր ձևանալով, նույն գազից օգտվում, ուղղակի իրենք ունեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։

Դեժավյու 2. «Տանք, որ լավ ապրենք»։ Դե սա բացատրելու կարիք էլ չունի, քանզի ադրբեջանի համալսարանում նոր բացված կենտրոնը՝ «արևմտյան ադրբեջան» հավակնոտ անվանումով, հենց Հայաստանն է ներառում, ոչ թե Արցախը։ Սա նրանց համար, ովքեր հայտարարում են, թե չգիտեն ադրբեջանը դեռ ինչքա՞ն է պահանջելու։

Հ․Գ․ Ի դեպ, թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք․ «Մենք չենք կարող խոսել լիակատար հաղթանակի մասին, քանի դեռ ազդեցիկ են Հայ Եկեղեցին և Հայ սփյուռքը»:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2496

Մեկնաբանություններ