«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իշխանությունն իր քաղաքական մահվանն ընդառաջ ոչնչացնում է, այլանդակում, բարոյազրկում

Իշխանությունն իր քաղաքական մահվանն ընդառաջ ոչնչացնում է, այլանդակում, բարոյազրկում
17.04.2024 | 10:54

Ոստիկանությունը մասնագիտական տո՞ն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը` մարդ առևանգե՞լը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը:

Բոլոր այն նորմալ ոստիկանները, ովքեր տեղյակ չեն` ասեմ, որ իրենց տոնին ընդառաջ, իրենց համածառայակից ընկերները, քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր մարդ տանելիս, մտել են մի խուլ տեղ, կանգնեցրել մեքենան, իջել իբր բնական կարիքներ հոգալու, իսկ այդ ընթացքում 3-4 դիմակավորված անձ, առևանգել են ձերբակալված անձին` Սամվել Վարդանյանին, քարշ տվել մեքենայից 10 մետր հեռու և վերջին ստորություններն արել:

Մի քանի րոպե հետո հետ քարշ տվել դեպի մեքենան ու այդպես թողել: Դրանից անմիջապես հետո ձերբակալվածներին ուղեկցող ոստիկանները վերադարձել են մեքենան ու «ձև բռնել», թե տեղյակ չեն տեղի ունեցածից:

Քաղաքական իշխանությունը` ՆԳ նախարարով, «նիկոլական օպերացիային» տեղյակ այլ դեմքերով, աննախադեպ այլանդակության է դիմել:

Ձերբակալվածին ուղեկցող ոստիկանների անուն-ազգանունները բնականաբար համապատասխան մատյաններում նշված են:

Լա՛վ, դուք չե՞ք մտածել, թե ոնց եք դա մարսելու, չե՞ք մտածել, որ մի օր ձեր Նիկոլը չի լինելու և իրավապահները գալու են ձեր հետևից և հանցագործներին հատուկ ձևով գործողությունների դիմելու:

Ձերբակալվածին դիմակներով առևանգողների բանդան տեղյակ է չէ՞, որ մի օր իրենց անունները տալու են ու դա անելու են հենց իրենց հանձնարարություն տվողները ու ձեր նկատմամբ ճիշտ նույն մեթոդներն են կիրառելու:

Իշխանությունն իր քաղաքական մահվանն ընդառաջ ոչնչացնում, այլանդակում, բարոյազրկում է իր կողքին գտնվող և իշխանական վայելքներից օգտվող բոլոր դեմքերին` հետագայում տարբեր բանտախցեր քարշ տալու հեռանկարով:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀԳ.

Այսօր մի խումբ պատգամավորների հետ այցելել ենք ձերբակալվածների պահման վայր` տեսակցելու Սամվել Վարդանյանին:

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ