«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-37

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-37
10.12.2023 | 15:41

(սկիզբը՝ այստեղ)

Դուք լսե՞լ եք պատմությունն այն կապիկի մասին, որի ձեռքում հայտնվել էր նռնակ…

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գնալով ավելի է նմանվում այդ կապիկին, սակայն Բայդենի ձեռքում սովորական նռնակ չէ, այլ միջուկային զենքի գործադրման ճամպրուկը:

ԱՄՆ նախագահն օրերս խոսել է «աշխարհը պայթեցնելու» ունակության մասին: Բայդենն աշխատողներին պատմել է ծածկագրի միջոցով «ամբողջ աշխարհը պայթեցնելու» ունակության մասին: Այս մասին, Lenta.Ru- ի փոխանցմամբ, հաղորդել է «The New York Post» պարբերականը (հեռարձակումը հասանելի է YouTube-ում):

ԱՄՆ նախագահը շրջայց է կատարել Կոլորադոյի «CS Wind» ձեռնարկությունում, որի ընթացքում ուշադրություն է դարձրել աշխատակիցներից մեկի ձեռքին գտնվող սարքին:

«Իմ ծովային հետևակը նմանատիպ ինչ- որ բան է կրում, Նա այնտեղ ծածկագիր ունի աշխարհը պայթեցնելու համար»,- հայտարարել Է ԱՄՆ առաջնորդը:

Պետության ղեկավարը պարզաբանել է, որ խոսքը միջուկային զենքի մասին է։ Թերթի լրագրողները, սակայն, նման կատակն անհաջող են համարել։

«Եթե նախագահ Բայդենը փորձել է կատակել, ապա նրա մոտ ոչինչ չի ստացվել», – ընդգծել են նրանք:

Պարբերականի լրագրողները, անշուշտ, իրավացի են, միջուկային զենքի գործադրման ծածկագիրը կամ ծածկագրերը միայն նախագահի մոտ են, ծովային հետևակի որևէ զինծառայող և նույնիսկ Պենտագոնի ղեկավարը չունի այն, սակայն Բայդենի ասածը համարել անհաջող կատա՞կ, թե՞ վկայությունը նրա, որ այդ ճիվաղը շնթռում- արթնանում է մտածելով աշխարհը պայթեցնելու մասին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված թիրախներին անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնելու երկրի պատրաստակամության մասին: Նա նաև սպառնացել Է հարվածներ հասցնել Իրանի հետ կապված խմբավորումներին, եթե նման միջոց անհրաժեշտ լինի:

Բայդենի վերոնշյալ հայտարարությունից հետո նույն պարբերականի լրագրողները, Lenta.Ru- ի փոխանցմամբ , գրել են, որ «Ջո Բայդենի ակնհայտ հոգեկան խնդիրները գրեթե դաժան են դարձնում 2024 թվականի նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը թույլ տալը»:

Ավելի վաղ «Spectator» պարբերականը գրել էր, որ Բայդենի ֆիզիկական և հոգեբանական վիճակը կարող է լրջորեն ազդել նրա հնարավոր վերընտրության վրա:

Պատերազմի խելագարությունը միայն Բայդենի ուղեղում չէ: Նորվեգիայի ռազմական ղեկավարությունը նույնպես զրկվել է բանականությունից, որը, ինչպես, Lenta.Ru- ի փոխանցմամբ , տեղեկացրել է NRK պարբերականը, ՈՒկրաինայում հակամարտության սրման մտավախության պատճառով երկրում զինվորների «վարժական» հուղարկավորություն է անցկացրել:

Լրագրողները հստակեցրել են, որ ՈՒկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո «պատերազմի սցենարները դարձել են ավելի սուր և իրական»:

Բացի ակտիվ ռազմական գործողությունների հետ կապված զորավարժություններից, Նորվեգիայի զինվորականները, ինչպես գրել է հրապարակման հեղինակը, զբաղվում են մարդկանց մահով և զինակիցների թաղմամբ։ Պարբերականը ենթադրել է, որ Նորվեգիայի բանակի զինվորներն այդպիսով հոգեբանորեն պատրաստվում են հնարավոր հակամարտության:

Ստացվում է, որ Նորվեգիայի ռազմաքաղաքական, առնվազն ռազմական ղեկավարությունը լրջորեն մտածում է, թե Ռուսաստանը մի օր կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիայի վրա, ու զորավարժություններ են անում, որ այդ դեպքում մեռելները հանկարծ չմնան գետնի վրա: Խելագարվե՞լ են…

Մինչդեռ, թվում է, պետք է գիտակցեին, որ Ռուսաստանը, ի տարբերություն ՈՒկրաինայի, Նորվեգիայի հետ որևէ խնդիր չունի, ոչ էլ այդ պետության վրա հարձակվելու անհրաժեշտություն կամ մտադրություն՝ առավել ևս գիտակցելով ՆԱՏՕ-ի այս կամ այն անդամի վրա հարձակման հետևանքները, իսկ եթե բանը, այնուամենայնիվ, հասնի իր վրա ՆԱՏՕ- ի հարձակմանը ՌԴ-ի պատասխանին, որից բաժին կհասնի նաև Նորվեգիային, ապա Երրորդ համաշխարհային ու միջուկային պատերազմի դեպքում այնտեղ մահացածներին թաղելու խնդիր չի կարող լինել, որովհետև պարզապես չեն լինի նաև թաղողներ, բոլորը կողջակիզվեն կամ նույնիսկ կգոլորշիանան միջուկայինի բոցերում:

Ավելի վաղ Նորվեգիայի բանակը բախվել էր ներքնազգեստի պակասի հետ ՝ մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով: Զինվորներին պարտավորեցրել են զորացրվելուց առաջ հանձնել վարտիքներն ու բրդյա գուլպաները ։

Նշենք նաև, որ ԱՄՆ-ում, «РИАНовости»–ի տեղեկացմամբ , առաջարկել են, հանձին Ճապոնիայի, նոր միջուկային տերություն ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱՄՆ-ի աջակցությամբ Ճապոնիայի ռազմականացումը հանգեցնում է այն մտքին, որ կրկին ցանկանում են նրա բնակիչներից կամիկաձեներ պատրաստել, որոնք մահանում են ուրիշի շահերի համար: Նրա խոսքով՝ երկրի ինքնապաշտպանական ուժերն իրավաբանորեն դառնում են լիարժեք բանակ, որն ունակ է հարձակվելու, դա «Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների կոպիտ խախտում է»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ