«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Թալանը հենց է՛ս է

Թալանը հենց է՛ս է
11.11.2023 | 13:47

Երեկ հաշվել էի այս կառավարության՝ ընդամենը վերջին ամիսներին արած անիմաստ, պետությանը ոչինչ չտվող ծախսերը։ Ավելի ճիշտ՝ դրանց մի չնչին մասը։ Այսօր կարդացի ևս մեկը՝ քաղաքապետարանը ամանորյա ձևավորման վրա ծախսել է 202,5 մլն դրամ կամ 505 հազար դոլար։

Թվարկեմ մի քանիսը՝ հարյուրավոր անիմաստ ծախսերից․

․ 54 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանին ուղեկցող ավտոմեքենաներ ձեռք բերելու համար, մի ֆիգուրի, որը ոչ մեկին պետք չէ:

․ 198 մլն դրամ՝ ՊՆ պաշտոնյաներին «Հունդաի Էլանտրա» ավտոմեքենաների համար։ Էս ծախսը կատարվեց մեկ օր անց այն ողբերգությունից, երբ հոլիկում 15 զինվոր վառվեց-մահացավ, նրանց համար նորմալ պայմաններ չապահովեցին:

․ 87 մլն դրամ՝ չընտրված քաղաքապետ Ավինյանի երդմնակալության համար:

․ 57 մլն դրամ՝ ամենահեղինակազրկված հիմնարկներից մեկի՝ Քննչական կոմիտեի շենքի վերանորոգման համար:

․ 60 մլն դրամ՝ «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորման համար:

․ 57 մլն դրամ՝ Հայաստանի անվտանգությունը տապալած ԱԳՆ շենքի անվտագության համար:

․ 340 մլն դրամ՝ «Վարչապետի գավաթ» սիրողական ինչ-որ մրցաշարերի համար։ Սա վափշե աբսուրդ ա։ Շատ կան մրցաշարեր նվիրված լեգենդար մարզիկի, օլիմպիական չեմպիոնի, վաղամեռիկ մարզիկի, բայց որ ոչ մի սպորտաձևից գլուխ չհանողի անվան լինի, նոր եմ լսում։ Շատ-շատ պետք էր կազմակերպել Նիկոլի անվան կլյաուզայի մրցույթ։

․ 12 մլն դրամի ժամացույցներ է գնել ՊՆ-ն նվերի համար, չնայած որ չեմ հիշում բանակում մի հաջողություն, որի համար արժեր պարգևատրել։

․ 26 մլն դրամ՝ էկոնոմիկայի նախարարության ինչ-որ համաժողովի գովազդի համար:

․ 45 մլն դրամ՝ պարեկների ավտոմեքենաների ճաղավանդակների համար:

․ 600 մլն դրամ՝ ֆեյքերի ՊՈԱԿ անունը ստացած հայտնի հիմնարկին՝ չգիտեմ ինչի համար (ավելի ճիշտ՝ կռահում եմ):

․ 90 մլն դրամ՝ ջազ համերգի

․ 35 մլն՝ գիրք նվիրելու

․ 45 մլն՝ Եկատերինբուրգում Էքսպոյին դախլ ունենալու համար:

․ Մի քանի հարյուր միլիոն՝ տարբեր հիմնարկների ալկոհոլային խմիչքների համար:

․ 2,8 մլն՝ ԱԺ դարպասների ամրացման համար, չնայած որ ճաղավանդակները ամրացրել էին, երկարացրել էին, փշալարապատել էին:

․ 28 մլն՝ թավշյա խուլիգանության տոնի՝ Քաղաքացու օրվա համար:

․ 309 մլն դրամ Նիկոլի դասընկեր ՆԳ նախարարը տվեց 20 հատ պիկապ առավ:

․ 6 մլն դրամ՝ ԱԺ վերելակներին

․ 2,3 մլրդ դրամ՝ Սնուփ Դոգի համերգի համար, որն այդպես էլ չկայացավ:

Չեմ հաշվում մեկ անձից գնումները, որոնք կոռուպցիոն ռիսկի տակ են, չեմ հաշվում ընտանեկան ճամփորդություն համարվող գործուղումները, չեմ հաշվում ՔՊ-ականներին մեր գրպաններից տրվող տան վարձերը։

Ունենք աղքատ թոշակառու, աղքատ քաղաքացի, ծառայելու վատ պայմանների պատճառով մոխրացող զինվոր, 150 հազար գաղթական ու դրանց կողքին՝ հարյուր միլիոնավոր դոլարների անիմաստ ծախս, որով հնարավոր էր ապահովել բարեկեցիկ հանրություն, ինչը Փաշինյանի՝ իշխանության գալու խոստումներից էր։

ՊԵԿ-ը ամեն եռամսյակը մեկ հրապարակում է խոշոր հարկատուների ցանկ․ մեր երկրում քանի՞ հարկատու է ամեն ամիս հարկ մուծում, որ սրանք քամուն տան։ Ասում են՝ համարեք բյուջեն ձեր գրպանն ա, փողը հենց էդ գրպանը դրեք, ու իրենք կրում-տանում են։ Կարող էին էդ փողով տեխնիկապես հզորանալ, ընդլայնվել, աշխատատեղ բացել, բայց ճկռելով հարկ են վճարում, որ Նիկոլը քոռ ու փուչ անի։

Նիկոլը պատգամավոր լիներ, էս ծախսերի ցուցակը կառներ-կվազեր Ազգային ժողով ու մի գումարման նստաշրջանների ելույթներն ապահոված կլիներ։

Սրանք ժողովրդին սովորեցրել են, որ հենց ասես թալան՝ հասկանան նախկիններ․ բայց ժողովուրդ ջան, թալանը հենց էս ա։ էն որ ասում են՝ պետք է կոպեկ-կոպեկ թալանը հետ բերենք, թալանը է՛ս ա, դե կոպեկ-կոպեկ հետ բերեք։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2437

Մեկնաբանություններ