Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Դուք, առհասարակ, ադեկվա՞տ եք

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Դուք, առհասարակ, ադեկվա՞տ եք
05.06.2013 | 14:01

Ես մի բան չեմ կարողանում հասկանալ:

Երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված ողբերգական միջադեպի մասին հայտնի դարձավ, բոլորը միաբերան սկսեցին գոռալ վերջինիս պաշտոնանկ անելու և նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, քանի որ լկտի և անօրինական բան է տեղի ունեցել: Լավ, էսքանը հասկացանք, համամիտ եմ:
Հենց որ մարզպետի` կրակ արձակած որդուն ձերբակալեցին, ինքն էլ հայտարարեց, որ գոնե մինչև հետաքննության ավարտը հաստատ վայր է դնում լիազորությունները, այսինքն, միջադեպի կապակցությամբ հետագա իրադարձությունների ենթադրվող բնական շղթայական ռեակցիան սկսեց ի կատար ածվել, մեր առավել ջանասեր ընդդիմադիրները սկսեցին գրառումներ և հոդվածներ երկնել առ այն, որ Սյունիքի մարզպետն ու նրա նմանները «իշխանությունների ստրուկն ու խաղալիքն են, մեղք են, իրենց զոհաբերում են» և այլն: Ընկերներ ջան, դուք, առհասարակ, ադեկվա՞տ եք: Հիմա, եթե պատահածին համապատասխան ընթացք չտային, ոչ մեկին չպատժեին ու չձերբակալեին, պիտի գոռայիք «հանցավոր ռեժիմի լկտիության մասին», բայց որ կրակողին ձերբակալել են ու մարզպետի պաշտոնանկությունն էլ, ոնց որ թե, սարերի հետևում չի, էլի գոռում եք «հանցավոր ռեժիմի լկտիության մասին` արդեն մարզպետի հանդեպ»:
Ընդդիմություն ջան, դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ մարդիկ էշ չեն, ձեր նեղանձնական, կլանային պոպուլիզմը տվյալ պարագյում ուղղակի «զռում» է:

Դիտվել է՝ 3035

Մեկնաբանություններ