Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Անհերքելի դարձած փաստեր

Անհերքելի դարձած փաստեր
29.09.2024 | 10:31

2020 թ. արյունալի պատերազմը չէր լինի, եթե 2018 թ. ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Շուրջ 6000 զոհված հայորդիներ այսօր ողջ ու առողջ մեզ հետ կլինեին, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Արցախի հարցի խաղաղ լուծումն իրականացման գործընթացում կլիներ և Արցախի ինքնիշխան Հանրապետությունը (5+2 շրջաններով) միջազգայնորեն որոշակի կարգավիճակ ստացած կլիներ, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

«Զանգեզուրի միջանցք» հայաստանակործան ծրագիրն այսօր գոյություն չէր ունենա, եթե 2018-ին չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Հայաստանի ինքնիշխան տարածքներն այսօր օկուպացված չէին լինի, եթե ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Ադրբեջանն ու Թուրքիան հայությանն այսպես նսեմացնելու ոչ մի շանս չէին ունենա, եթե ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Իրական խաղաղությունն այսօր կայուն, երկարաժամկետ ու արժանապատիվ կլիներ, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Հայ ժողովուրդն այս աստիճան պառակտված, հուսալքված ու մոլորված չէր լինի, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Այսօր տեղի ունեցող համաշխարհային զարգացումներում Հայաստանն ավելի պաշտպանված ու կարևոր գործոն կլիներ, եթե 2018-ին չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

Հայկական երկու պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլացվածի չէին վերածվի, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

2018 թ.-ին խաբված ամբոխն իր ազգակործան «առաջնորդի» հետևից դուրս եկավ իր իսկ սեփական պետության դեմ ու բերեց այս պատերազմը:

Ամբոխը դուրս եկավ իր ժողովրդի լավագույն մասի արյուն-քրտինքով ազատագրված ու պահած Արցախի դեմ:

Դուրս եկավ իր ժողովրդի արժանապատվության, իր իսկ անվտանգության, իր անկախության, իր երեխաների ապագայի դեմ:

Սերժ Սագսյանի պես բազմափորձ և լայնախոհ ղեկավարին Նիկոլ Փաշինյանով փոխարինող ցանկացած ժողովուրդ՝ կհայտնվեր նմանատիպ վիճակում, ինչպիսին այժմ մենք ենք:

Այսօր 44-օրյա արյունալի պատերազմի 4-րդ տարելիցն է: Վերքերը շատ խորն են, արյունահոսող ու աննկարագրելի ցավոտ: Մենք, որպես հասարակություն՝ դասեր քաղե՞լ ենք արդյոք:

Խիստ կասկածում եմ:

44-օրյա պատերազմում Նիկոլին վստահելով և «հաղթելու ենք» գոչելով՝ դավադրաբար քշվեցինք դեպի պարտության:

Դրանից հետո «ապագա կա» գոչելով կորցրեցինք ամբողջ Արցախն ու Հայաստանի այլ տարածքներ:

Այժմ Նիկոլի հորինած «խաղաղության խաչմերուկ» գոչելով նոր դավադրություն են նախապատրաստում հաջորդ՝ ավելի խոշոր պատերազմը ստանալու համար:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ