38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թույլ հասարակություններում տխմարությունը բարձրանում է հասարակական ուժի մակարդակի

Թույլ հասարակություններում տխմարությունը բարձրանում է հասարակական ուժի մակարդակի
03.08.2024 | 15:38

Եթե տգիտությունը զուգակցվում է բնությունից ստացած տրամաբանության փշրանքի հետ, ապա հնարավոր ու հավանական ելքերից մեկը մտագարությունն է։

Կա մեզնում նման «իմաստունների» կաստա։

Ուժեղ հասարակություններին հաջողվում է նմաններին ցույց տալ իրենց տեղը արևի տակ։

Մի բան, որը չի հաջողվում թույլ հասարակություններին, քանի որ նրանց ներքին առողջ ուժերը շատ քիչ են տխմարության հեղեղը արմատախիլ անելու համար։

Ավելին, շատ հաճախ թույլ հասարակություններում տխմարությունը բարձրանում է հասարակական ուժի մակարդակի, որը կրթական համակարգի փլուզման անմիջական հետևանքն է։

Նման զարգացումների իդեալը խաշնարած հասարակությունն է, որն առաջին հերթին փայլում է իր հեշտ կառավարելիությամբ։

Առաջ դեպի տխմարության վերջնական հաղթանակ:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 9165

Մեկնաբանություններ