38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԵՍՈՒԴՈՒ անտիպ գրքից. Մտածումներ հարյուր տարի հետո

ԵՍՈՒԴՈՒ անտիպ գրքից. Մտածումներ հարյուր տարի հետո
01.04.2023 | 08:41

Կար ժամանակ, երբ մարդիկ մեծանում էին և դառնում ժայռ, և բնությունը հոժարակամ ընդունում էր այն-
ներդաշնակ էին ապրում Աստված ու պան,
առանց դույզն -ինչ միմյանց այպանելու,
որպես հնի և նորի արանքում ապրող չպեղված քարափ:
Եվ կորսված դրախտի կարոտին փարված
նրանց հոգիներն արդար և խստաբարո
երկրագնդի հետ պտտվում էին կամաց-կամաց:
Հիմա դարը դարի դեմ պայքար է սկսել-
խառնվել են սարեր քարեր հողեր ու ջրերն իրար,
արևը, որպես երկնային լույս վաճառքի է հանվել,
թեպետ Խաղաղ օվկիանոսը շարունակում է մնալ խաղաղ:
Ո՞վ ստեղծեց Վանա ծովը և կղզիները` Առտեր,Կտուց ու Աղթամար,
ինչու՞ հենց այնտեղ ծաղկեց Սուրբ Խաչ եկեղեցին
և Փանոս Թերլեմեզյանը վրձնեց Կտուց կղզին,
և հեղափոխական պարոն Վահանը լուսանկարեց հրացանակիր Փանոսին:
Եվ ինչու՞ հենց պապս գնաց առջևից, իսկ ես հետևից`
ամայի, փշոտ, օտար ու անհաշտ ճանապարհներով-
պապս գնա՜ց, գնա՜ց, գնաց ու գնաց հալեպներով, ամերիկաներով,
և ի՞նչ էր փնտրում նա, թեկուզ մեկ տարի Հենրի Ֆորդի մոտ բանելով,
և մեկ տարի անց ասաց.
-Գնում եմ, Փաշա, Հայաստան աշխարհ,
ի՞նչ կուզե թող լինի, Անտրանիգ փաշա, սասունցին իրավունք չունի օտար օճորքի տակ քնելու ու, կորսված տուն տեսնելիս սիրտն ուժանակ չդառնա և ամեն օր չպաթի սիրտն հոգուն գամած,
ու չտեսնի Աշխարհն իր լքված, բայց ավետյաց:
Եվ մինչ այսօր և առհավետ նա տեսնում է
իր մարմարե տունը` պեղված, պղծված ու փշրված`
Արշակ 2-րդ թագավորի ամառանոցից, որ Աշնակցի
գաղթականների հանգստարանն է հիմա,
ուր աչքերը թաց ննջում է Շառօ Հագօ իշխանը
հազար ինը հարյուր հիսունյոթ թվականից սկսյալ
-կարմիր խաս քարից տաշված տապանաքարով ծածկված:

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

Դիտվել է՝ 4945

Մեկնաբանություններ