Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Քո ժողովրդի հավերժությանը չհավատալու իրավունք չունես»

«Քո ժողովրդի հավերժությանը չհավատալու իրավունք չունես»
21.01.2023 | 10:24

Հայաստանի ազգային գրադարանում Սիլվա Կապուտիկյանի հոբելյանական հատընտիրի շնորհանդեսն էր։ Գիրքը տպագրվել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանավորությամբ։


Փայլուն ելույթ ունեցավ գրող, հրապարակագիր, ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը։ Վերջին տարիներին իմ լսած այն քիչ խոսքերից էր, որն իրապես սիրտ թունդ հանեց։ Դրանում անթաքույց սեր ու խոնարհում կար առ մեր մեծ բանաստեղծուհին, Սիլվա Կապուտիկյան անպարագիծ երևույթը, ով վաղո՜ւց ժամանակների տիրակալ է, ուղենիշ։
Շատ բան կա ասելու, սակայն դրանք թողնենք ապագային՝ խոսքն այս թագավորեցնելով հայ բանաստեղծության թագուհու այս տողերով.


Սեղմի՛ր ատամդ, դու ամենքի մոտ
Բացեբաց լալու իրավունք չունես,
Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ՝
Զենքերդ տալու իրավունք չունես,
Դո՛ւ, հայ բանաստեղծ, ի՛նչ էլ որ լինի,
Վերջին զինվո՜րն էլ ընկնի հուսահատ,
Քո ժողովրդի հավերժությանը
Չհավատալու իրավունք չունես:


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 24743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ