Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սիրուշո. Ամուսինս, ա՛յո, Արցախում է

Սիրուշո. Ամուսինս, ա՛յո, Արցախում է
30.09.2020 | 21:37

Սիրուշուն սոցցանցերի իր էջերում գրել է.

«Դժվարագույն շրջան է համայն հայության համար։ Չկա մեկն, ում այս պատերազմն անմասն է թողնում:
Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել՝ ինձ նման հարցել ուղղելու։ Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, վստահ եղեք, որ առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել, ու չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին։
Ամուսինս, այո, Արցախում է։ Ոչ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ոչ էլ սպասել է, որ իրեն կանչեն...Այն անհանգստությունը, որն իմ մեջ է այս օրերին, կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր այս պահին հարազատներ ունեն այնտեղ։


Իմ պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելու ուղղությամբ: Որևէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունեմ։
Ուժ ու եռանդ մեր բոլոր զինվորներին», - գրել է երգչուհին՝ կից հրապարակելով իր ու Լևոն Քոչարյանի համատեղ լուսանկարը:

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ