ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վահ­րամ Գայ­ֆեճ­յան. մայ­րա­քա­ղա­քա­յին նկա­րի­չը գյու­ղա­քա­ղա­քից

Վահ­րամ Գայ­ֆեճ­յան. մայ­րա­քա­ղա­քա­յին նկա­րի­չը գյու­ղա­քա­ղա­քից
21.07.2020 | 15:22

«Նրան, ի ծնե, Մու­սան մկր­տել էր նկա­րիչ...
Գայ­ֆեճ­յա­նը խո­րա­ցավ իր միկ­րոկ­յան­քի մեջ և ստեղ­ծեց մի շարք նկար­չա­կան, թե­պետ և մանր, բայց գո­հար­ներ, երա­զա­կան պա­րա­հան­դես­նե­րի մի ամ­բողջ շարք, որոնց գույ­նե­րի հրա­վա­ռու­թյու­նը և երևակա­յա­կան շքե­ղու­թյու­նը մինչև այ­սօր շլաց­նում են դի­տո­ղին։ Գայ­ֆեճ­յա­նից ոչ մի­այն սո­վո­րում էին գե­ղան­կար­չու­թյուն, այլև խո­սե­լու կուլ­տու­րա, ազ­նիվ ու վեհ զգա­ցում­ներ...»։

Եր­վանդ ՔՈ­ՉԱՐ
«Ես և դուք»

ՀԱՅՏ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ԳՈ­ԼՈ­ՎԻՆ­ՅԱՆ ՊՈ­ՂՈ­ՏԱ­ՅՈՒՄ
Թիֆ­լի­սի Կա­դետ­նե­րի դպ­րո­ցի դի­մաց էր գտն­վում Միլ­լով­ եղ­բայր­նե­րի նո­րա­բաց ապա­կու վա­ճա­ռա­տու­նը։ 1917-ի փետր­վա­րին այս­տեղ ան­նա­խա­դեպ եռու­զեռ էր, բաց­վել էր հայ կեր­պար­վես­տա­գետ­նե­րի մի­ու­թյան անդ­րա­նիկ ցու­ցա­հան­դե­սը, Եղիշ­ե Թադևոս­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ։ Դահ­լի­ճը լի էր ծա­ղիկ­նե­րով, որոնց թունդ բույրն առանձ­նա­հա­տուկ շուք էր հա­ղոր­դում ցու­ցա­հան­դե­սին, նվա­գում էր լա­րա­յին քառ­յա­կը, ան­նա­խա­դեպ մի բան Թիֆ­լի­սի գե­ղար­վես­տա­կան կյան­քում։ Ցու­ցադ­րու­թյու­նը շքեղ էր և՛ որա­կով, և՛ քա­նա­կով։ Հի­սուն հայ նկա­րիչ­նե­րի և ճար­տա­րա­պետ­նե­րի 350 աշ­խա­տանք էր ներ­կա­յաց­ված, որոնք ապ­րում և արա­րում էին Փա­րի­զում և Լոն­դո­նում, Մոսկ­վա­յում և Պե­տեր­բուր­գում, Թիֆ­լի­սում և Ախալց­խա­յում, Նոր Նա­խիջևանում և Էջ­մի­ած­նում։ Պատ­վա­վոր հյու­րե­րի կար­գա­վի­ճա­կով էին նկա­րա­հան­դե­սը ամ­բող­ջաց­նում լայ­նո­րեն ճա­նաչ­ված Վ. Պո­լե­նո­վի, Վ. Բո­րի­սով-­Մու­սա­տո­վի, Ա. Գո­լո­վի­նի, Ն. Բե­բու­տո­վա­յի, Լ. Գու­դի­աշ­վի­լու և Մ. Թո­ի­ձե­ի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։ 28 օր­վա ըն­թաց­քում ցու­ցա­հան­դես այ­ցե­լեց 15 հա­զար ար­վես­տա­սեր, և գն­վեց 18 հա­զար ռուբ­լու նկար։ Ե՛վ այ­ցե­լու­նե­րի քա­նա­կով, և՛ ձեռք բեր­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի գու­մա­րի չա­փով ցու­ցա­հան­դեսն ան­նա­խա­դեպ էր։ Պատ­վա­վոր այ­ցե­լու­նե­րի թվում էր զո­րա­վար Անդ­րա­նի­կը։ Ցու­ցա­հան­դե­սի կազ­մա­կեր­պիչ­նե­րից էր Ստե­փան Թար­յա­նը, որի ան­տիպ հուշ­ե­րում նկա­րագր­ված է զո­րա­վա­րի այ­ցը. «Լավ եմ հիշ­ում մեր ցու­ցա­հան­դես հա­ճախ այ­ցե­լող Անդ­րա­նի­կին, նրա գու­նատ, ծա­ղիկ հի­վան­դու­թյամբ մի քիչ խա­թար­ված դեմ­քը, եր­կար բե­ղե­րով։ Քա­ղա­քա­ցի­ա­կան կոստ­յու­մով էր, գլ­խարկ էր դրել, ձեռ­քին ձեռ­նա­փայտ կար։ Նա դան­դաղ քայ­լում էր դահ­լիճ­նե­րում, նրա շար­ժում­ներն աչ­քի էին ընկ­նում զար­մա­նա­լի սա­հու­նու­թյամբ»։ Ի դեպ, ցու­ցադր­վում էր Հա­կոբ Գյուրջ­յա­նի քան­դա­կած զո­րա­վար Անդ­րա­նի­կի գիպ­սե դի­մա­քան­դա­կը։
Այս պատ­մա­կան ցու­ցա­հան­դե­սը վա­ղա­ժամ ընդ­հատ­վեց։ Ռու­սա­կան կայս­րու­թյու­նում մո­լեգ­նում էր Փետր­վար­յան հե­ղա­փո­խու­թյու­նը…

«ՅԱ­ՍԱ­ՄԱՆ­ՆԵ­ՐԻ» ԿԱ­ԽԱՐ­ԴԱՆ­ՔԸ
Հուշ­եր ցու­ցա­հան­դե­սից. Եր­վանդ Քո­չար. «1917 թվին Թիֆ­լի­սում բաց­վեց հայ ար­վես­տա­գետ­նե­րի առա­ջին ցու­ցա­հան­դե­սը, որ­տեղ Գայ­ֆեճ­յա­նի «Յա­սա­ման­նե­րը», մեծ ֆու­րոր հա­նեց։ Հիշ­ում եմ, թե ինչ­պես Եղիշ­ե Թադևոս­յա­նը, իր ինք­նա­տիպ վե­րար­կուն հա­գին, նույն­չափ նշա­նա­վոր ձեռ­նա­փայ­տը թխկթխ­կաց­նե­լով, դահ­լիճ էր վա­զում Միլ­լո­վի ըն­դար­ձակ սրահ­նե­րում և գյուտ արա­ծի պես, ավե­տի­սի նման հա­ղոր­դում էր հայ ար­վես­տում Գայ­ֆեճ­յա­նի «Յա­սա­ման­նե­րի» հրաշք երևույ­թի մա­սին։ Թադևոս­յա­նը մեզ` երի­տա­սարդ սկս­նակ նկա­րիչ­նե­րիս (Մ. Մազ­ման­յան, Կ. Հա­լաբ­յան, Լ. Աս­լա­մազ­յան, Մ. Մար­գար­յան, Ի. Կա­րա­լով և ու­րիշ­ներ), հի­աց­մուն­քով բա­ցատ­րու­թյուն­ներ էր տա­լիս, հոր­դո­րում էր օգտ­վել նրա գե­ղան­կար­չա­կան նուրբ ճաշ­ա­կից... Ով հիշ­ում է 1917 թ. այդ ցու­ցա­հան­դե­սը, չի կա­րող մո­ռա­նալ Գայ­ֆեճ­յա­նին...»։

Գի­տակ մար­դիկ հա­մոզ­ված են, որ Օսիպ Ման­դելշ­տա­մի «Իմպ­րե­սի­ո­նիզմ» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը գր­վել է հենց «Յա­սա­ման­նե­րի» տպա­վո­րու­թյամբ։ Նույն մար­դիկ հա­վաս­տի­աց­նում են, որ եր­կար տա­րի­ներ «Յա­սա­ման­նե­րը» «հայ­կա­կան իմպ­րե­սի­ո­նիզ­մի» գլ­խա­վոր խա­ղա­քարտն էր։
«Մա­հից մի քա­նի օր առաջ նա խնդ­րեց իրեն հասց­նել յա­սա­մա­նի ծաղիկ­ներ... Աշ­ուն էր, քա­մին էր սու­լում, մեր­կա­ցել էին այ­գի­նե­րը։ Իսկ մեզ ժպ­տում էր նրա կա­խար­դա­կան «Յա­սա­ման­նե­րը», միշտ բու­րա­վետ և միշտ գե­րիչ, լի սի­րով հան­դեպ մար­դը, բնու­թյու­նը, կյան­քը»,- հիշ­ում է 1952-1967 թթ. Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի մի­ու­թյան նա­խա­գահ Ռու­բեն Պար­սամ­յա­նը։
Ճա­նաչ­ված գե­ղան­կա­րիչ և ար­վես­տա­բան Նի­կո­լայ Քո­թանջ­յա­նի կար­ծի­քով հայ սկս­նակ նկա­րիչ­նե­րի մի քա­նի սե­րունդ­նե­րի հա­մար այդ նկա­րի գու­նա­յին ներ­դաշ­նա­կու­թյան գե­ղեց­կու­թյու­նը, գու­նեղ ֆակ­տու­րա­յի ապ­շե­ցու­ցիչ կեն­դա­նու­թյու­նը և գե­ղան­կար­չա­կան լար­ման ան­մի­ջա­կան վե­րար­տադ­րու­թյու­նը այն դա­սե­րից էին, որոնցով նրանք ըն­կա­լում էին գե­ղան­կար­չու­թյան Մեծ ար­վես­տը։
«Յա­սա­մանն» ար­ժա­նա­ցել է հայ կեր­պար­վես­տի այլ նշա­նա­վոր­նե­րի, ի մաս­նա­վո­րի, Հեն­րիկ Իգի­թյա­նի մաս­նա­գի­տա­կան խոր­քա­յին դր­վա­տան­քին։ Սա­կայն թույլ տվեք բա­վա­րար­վել աս­վա­ծով և «Յա­սա­ման­նե­րի» ցայ­տուն նկա­րա­գի­րը սրտ­նե­րումս կրե­լով` ան­ծա­նոթ ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­նենք Վահ­րամ Գայ­ֆեճ­յա­նին, նախ որ­պես հո­ղե­ղեն արա­րածի, պար­զե­լու հա­մար նրա հրե­ղեն հե­տա­գի­ծը։

ՆԱ` ԱՐ­ՎԵՍ­ՏԻ ԳՈՐԾ
Ինչ­պես Վարդ­գես Սու­րեն­յան­ցը, ինչ­պես Էդ­գար Շա­հի­նը, ինչ­պես որ Գե­որ­գի Յա­կու­լո­վը (հե­տա­գա­յում նաև Վա­րու­ժան Վար­դան­յա­նը), տի­ար Գայ­ֆեճ­յա­նը գե­ղան­կար­չա­կան ար­տիս­տա­կա­նու­թյան նմուշ էր։ Նա իր կրթ­վա­ծու­թյամբ և նե­րաշ­խար­հի գու­նեղ հարս­տու­թյամբ ինք­նին ար­վես­տի գործ էր։ Զար­մա­նա­լու ոչինչ չկա. գյու­ղա­քա­ղաք Ախալ­ցխա­յի հա­յու­թյու­նը ներ­գաղ­թել էր Կա­րի­նից, և մի՞­թե Գայ­ֆեճ­յա­նը մայ­րա­քա­ղա­քա­յին նկա­րիչ չէր, մի՞­թե նա իր գե­նե­տիկ հուշ­ե­րում չէր սո­վո­րել Անի մայ­րա­քա­ղա­քի դպիր­նե­րի մոտ և մի՞­թե չէր աշ­ա­կեր­տել Թո­րոս Ռոս­լի­նին` Հռոմկ­լա­յի դղ­յակ­նե­րում։ Ամե­նուր նա առա­ջա­դեմ գե­ղան­կար­չա­կան հո­սանք­նե­րի առաջ­նա­դա­սում էր, առանց առաջ­նոր­դու­թյան որևէ հա­վակ­նու­թյան, ուղ­ղա­կի Վահ­րա­մը նո­րարար էր, տե­ղում չէր դո­փում, առաջ էր քայ­լում ժա­մա­նա­կի առա­ջա­վոր հո­սանք­նե­րին հա­մըն­թաց` դեռևս արևել­յան լե­զու­նե­րի Լա­զար­յան ինս­տի­տու­տի գիմ­նա­զի­ա­յում։ Իսկ ժա­մա­նա­կը պա­տա­նուն մղեց դե­պի նշ­յալ ինս­տի­տու­տի գե­ղար­վես­տա­կան խմ­բակ, ուր սո­վո­րում է Սեր­գեյ Սու­դեյ­կի­նի և Գե­որ­գի Յա­կու­լո­վի հետ։ 1899-1901 թթ. ու­սա­նո­ղա­կան ամ­սա­թերթ է հրա­տա­րա­կվում, որի կն­քա­հայ­րերն էին Վա­հան Տեր­յանն ու Վահ­րամ Գայ­ֆեճ­յա­նը։ Գե­ղան­կար­չու­թյան նկատ­մամբ սե­րը դառ­նում է կյան­քի ու­ղե­նիշ, Գայ­ֆեճ­յա­նը մաս­նա­վոր դա­սեր է առ­նում ճա­նաչ­ված «передвижник» Բո­գա­տո­վի մոտ, ներ­կա­յա­ցում­ներ է ձևավո­րում ու­սա­նո­ղա­կան թատ­րո­նում։ Ի դեպ, վա­րա­գույ­րի վրա Արա­րատ լեռն էր պատ­կեր­ված, լե­ռան հա­մա­պատ­կե­րում էլ` ուղ­տե­րի քա­րա­վա­նը։

Գե­ղան­կար­չու­թյան հան­դեպ սե­րը, այո՛, կյան­քի ու­ղե­նիշ էր, բայց և այն­պես Լա­զար­յան ինս­տի­տուտն ավար­տե­լով ակա­մա շեղ­վում է ու­ղե­նիշ­ից, ըն­դուն­վե­լով Մոսկ­վա­յի հա­մալ­սա­րա­նի բժշ­կա­կան ֆա­կուլ­տետ։ Ըն­դուն­վում է հոր պար­տադ­րան­քով։ Եր­րորդ կուր­սը անա­վարտ թող­նե­լով (նրա հա­մար ան­տա­նե­լի էին դի­ա­կազն­նում­նե­րը), փո­խադր­վում է նույն հա­մալ­սա­րա­նի իրա­վա­բա­նա­կան բա­ժին, որն էլ ավար­տում է 1909-ին։ Բայց չէ՞ որ կեր­պար­վեստն էր նրա հա­վա­տո հան­գա­նա­կը։ Եվ ահա նույն 1909-ին լույս աշ­խարհ է գա­լիս Գայ­ֆեճ­յա­նի մյուս գլուխ­գոր­ծո­ցը` «Սա­լո­մեն», Վա­հան Տեր­յա­նի առա­ջար­կով։

Մոսկ­վա­յում նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը բուռն ու հա­գե­ցած էր։ Ի մաս­նա­վո­րի դե­կո­րա­տոր է աշ­խա­տում Կայս­րա­կան Մեծ թատ­րո­նում։ Բայց 1911-ի վեր­ջում թող­նում է Մոսկ­վան և ճա­նա­պարհ բռ­նում դե­պի հայ­րե­նի եզերք, դե­պի զար­դա­նախշ կար­պետ հի­շեց­նող Ախալց­խա։ Այն շուրջ 20 հա­զար բնա­կիչ ու­ներ, բայց չու­ներ էլեկտ­րա­կա­նու­թյուն, ռա­դի­ո, հե­ռու էր եր­կա­թու­ղուց և, առ­հա­սա­րակ, մշա­կու­թա­յին կյան­քից։ Գայ­ֆեճ­յանն իր հետ հայ­րե­նիք բե­րեց մայ­րա­քա­ղա­քա­յին մշա­կույ­թի ոգին և շուն­չը, գե­ղար­վես­տա­կան ամ­սագ­րեր, գրա­կա­նու­թյուն, ձայ­նաս­կա­վա­ռակ­ներ, և գյու­ղա­քա­ղա­քը ինք­նին քա­ղա­քակրթ­վեց։
«Նա, ինչ­պես լույ­սի շո­ղը մթու­թյան մեջ, լու­սա­վո­րեց ինձ և իմ ըն­կեր­նե­րին։ Վահ­րամ Նի­կի­տի­չի տու­նը ինձ հա­մար դար­ձավ մշա­կույ­թի օջախ, թան­գա­րան, դպ­րոց, իսկ Գայ­ֆեճ­յանը` իմ Մեծ ու­սու­ցի­չը»,- գրել է նրա զար­միկն ու սա­նը` նկա­րիչ Լետ­կա­րը։

Գե­ղան­կար­չա­կան հայտ­նու­թյուն­նե­րի օա­զի­սը Գո­գե­նի հա­մար Օվկիա­նի­ան էր, Պ. Կուզ­նե­ցո­վի հա­մար` ղրղ­զա­կան տա­փաս­տան­նե­րը, Սար­յա­նի հա­մար Մեր­ձա­վոր Արևել­քը։ Վահ­րամ Գայ­ֆեճ­յա­նի օա­զի­սը Ախալց­խան էր։

ԲԵՐ­ՏԱ ՔԱՄ­ՅՈՒ` ՆԿԱՐ­ՉԻ ՎԱ­ՂԱՆ­ՑՈՒԿ ՄՈՒ­ՍԱՆ
Բնան­կա­րե­լիս Գայ­ֆեճ­յա­նը ճա­կա­տագ­րի քմա­հա­ճու­թյամբ և պա­տա­հա­բար հան­դի­պում է Փա­րի­զից ժա­մա­նած նկա­րչուհի Բեր­տա Քամ­յու­ին, որը եվ­րո­պա­կան ճա­նա­չում վա­յե­լող Աբաս­թու­մա­նի լեռ­նա­յին առող­ջա­րա­նում բու­ժում էր թո­քե­րը։ Կարճ ժա­մա­նակ անց Փա­րի­զի դուստ­րը հար­սա­նե­կան քո­ղը գլ­խին ներս մտավ տեր Մկր­տիչ Գայ­ֆեճ­յա­նի տուն։ Գայ­ֆեճ­յա­նի հայ­րը` տեր Մկր­տի­չը, քա­հա­նա էր, դա­սա­վան­դում էր հա­յոց լե­զու և գրա­կա­նու­թյուն։ Կարճ ժա­մա­նակ անց 1914-ին Բեր­տա Քամ­յուն վե­րա­դառ­նում է Ֆրան­սի­ա, հա­րա­զատ­նե­րին այ­ցե­լու­թյան։ Եվ կա­լան­վում է հայ­րե­նի­քում. Առա­ջին աշ­խա­րհա­մար­տը բա­ժա­նեց նո­րաս­տեղծ ըն­տա­նի­քը։ Ռու­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը լրաց­րեց մնա­ցա­ծը, Փա­րի­զից Ախալց­խա փակ էին բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը, բաց էր մի­այն չմա­րող կա­րո­տի ճամ­փան։
Վահ­րամ Գայ­ֆեճ­յա­նը երկ­րորդ ան­գամ ամուս­նա­ցավ 15 տա­րի անց։ Նրա սե­ղա­նին Բեր­տա­յի դի­ման­կար­ներն էին, կա­տար­ված գու­աշ­ով։ Նկար­նե­րից մե­կը կոչ­վում է «Կար անե­լիս», կա­տար­ված 1915-ին։
Տա­րի­ներ անց նկա­րի­չը տե­ղե­կա­նում է, որ Բեր­տա Քամ­յուն որ­դեգ­րել է մի հայ գաղ­թա­կան աղջ­կա։

«ԱՐ­ԾԱ­ԹԵ ԴԱ­ՐԻ» ՆԿԱ­ՐԻ­ՉԸ
Վահ­րամ Գայ­ֆեճ­յան կեր­պար­վես­տա­գե­տը, ան­կաս­կած, լու­սաստղ է 20-րդ դա­րի, գու­ցե առ­հա­սա­րակ հայ կեր­պար­վես­տի պատ­մու­թյան հա­մաս­տե­ղու­թյու­նում։ ՈՒ մի՞­թե ժա­մա­նա­կը չէ երկ­րով մեկ մի բա­ցօ­թյա պատ­կե­րաս­րահ բա­ցելու և, ի թիվս Կո­ջո­յա­նի ու Կա­լեն­ցի, Մի­նա­սի, Սի­րուն Հրա­չի և մյուս­նե­րի, տե­սա­նե­լի վա­հա­նակ­նե­րի վրա ներ­կա­յաց­նել Վահ­րամ Գայ­ֆեճ­յա­նի «Յա­սա­ման» և «Սա­լո­մե» գոր­ծե­րը։ Նա հայ կեր­պար­վես­տի «Ար­ծա­թե դա­րի» վար­պետ­նե­րից է, դար, որը շո­ղա­փայլ անուն­ներ է նվի­րել հայ, նաև հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տին։

Վրեժ ԱՌԱ­ՔԱԼ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • «Յասաման»
  • «Կար անելիս»
  • «Սալոմե»
Դիտվել է՝ 11029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ