Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ֆրեզնոյում հրդեհվել են հայկական պատմական տներ

Ֆրեզնոյում հրդեհվել են հայկական պատմական տներ
07.06.2020 | 11:07

Ֆրեզնոյի Հայկական թաղամասում այրվել է հայկական պատմական երկու տներ, որոնցից մեկն ամբողջությամբ գետնին է հավասարվել, մյուսը մեծ մնասներ է կրել։ Այս մասին գրում է ABC 30-ը։ Տներում ոչ մեկ չէր ապրում, այն ցույց էր տալիս գաղթականների կյանքը՝ տասնամյակներ առաջ Ֆրեզնոյում։


Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Բերճ Աբգարյանը նշել է, որ տները հայ համայնքի ու Հայկական թաղամասի խորհրդանիշներն էին և երբ խորհրդանիշն է ավերվում, այն չափազանց ցավալի է։
Աբգարյանը հույս է հայտնում, որ տները կվերականգնեն ու պետք է միասնական լինել՝ հաղթահարելու համար դժվարությունները։
«Հույս ունեմ, որ սա դժբախտ պատահար է, այլ ոչ թե ատելության գործողության արդյունք»,-ասել է նա։

Դիտվել է՝ 4802

Մեկնաբանություններ