Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Հեքիաթերենի հետ համատեղ երեխաների համար մի շատ գեղեցիկ անակնկալ է պատրաստել։ Հունիսի 1-ին՝ ժամը 19։00-ին, թանգարանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կներկայացվի «Հեքիաթի աչքերով» հաղորդաշարի առաջին թողարկումը, որը նվիրված է Կոմիտասին։
Սակայն այսքանով անակնկալները չեն ավարտվում․ հաղորդումը դիտելուց հետո կարող են մասնակցել մրցույթին։ Մրցույթին մասնակցելու կանոններն են՝ կատարել և տեսաձայնագրել Կոմիտասի երգերից մեկը, տեղադրել տեսաձայնագրությունը հաղորդման մեկնաբանությունների հատվածում, կիսվել հաղորդման հրապարակմամբ։
Ամենաշատ հավանումներ ստացած մասնակիցը կստանա Հեքիաթերենի հրաշալի ներկայացումներից մեկին մասնակցության տոմս (արտակարգ դրության ավարտից հետո)։