Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Պատրաստվել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը

Պատրաստվել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը
20.05.2020 | 11:59

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի կազմակերպիչները պատրաստել են մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը։ Այն մանրամասն ներկայացնում է քայլերը, որ երաժիշտները պետք է կատարեն մրցույթի հեռավար մասնակցության ընթացքում։ Ուղեցույցը App Store և Google Play հարթակներում հասանելի կլինի հունիսի 1-ից։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվելու է հունիսի 6-15-ը՝ ջութակ մասնագիտությամբ։ Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում մրցույթը կիրականացվի առցանց ձևաչափով՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Ստուգատեսի ամբողջ ընթացքում կկիրառվեն տեխնոլոգիական մի շարք նորարարություններ։


Խաչատրյանի մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 25-ն է։ Ի դեպ, խաչատրյանական մրցույթի կազմակերպիչները, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում ստեղծված իրավիճակը, չեղարկել են երաժշտական այս ստուգատեսին մասնակցության համար նախատեսված վճարը, և երիտասարդ ջութակահարները մրցույթին կարող են մասնակցել առանց վճարի։


Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

Դիտվել է՝ 3203

Մեկնաբանություններ