Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է «Մաեստրո» վարպետաց դասերի շարքը։ Նախագծի երկրորդ առցանց դասը տեղի կունենա մայիսի 11-ին և կվարի մեր ժամանակների ամենափայլուն շեփորահարներից մեկը՝ Սերգեյ Նակարյակովը։
Իր վիրտուոզության և կատարողական ինքնատիպ ոճի համար նրան անվանել են «Շեփորի Պագանինի» կամ «Շեփորի Կարուզո»։ Սերգեյ Նակարյակովը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ելույթ է ունեցել աշխարհի առաջատար նվագախմբերի, դիրիժորների և երաժիշտների հետ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս վարպետաց դասին։
Վարպետաց դասին միանալու‚ ինչպես նաև այլ մանրամասների կարելի է ծանոթանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում։