ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Այս ա­մե­նից հե­տո մար­դը մար­դու կա­րիք ա­վե­լի շատ է զգա­լու»

Այս ա­մե­նից հե­տո մար­դը մար­դու կա­րիք ա­վե­լի շատ է զգա­լու»
10.04.2020 | 14:25

Սոս Սարգ­սյա­նի ան­վան հա­մազ­գա­յին պե­տա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, վաս­տա­կա­վոր դե­րա­սա­նու­հի ՆԱ­ՐԻ­ՆԵ ԳՐԻԳՈ­ՐՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք օ­րերս մեկ­նար­կած «Ա­ռա­կա­նի» առ­ցանց նա­խագ­ծի, պար­տադր­ված ար­ձա­կուր­դի ու թա­տե­րա­կան կյան­քում սպաս­վող նոր մար­տահ­րա­վեր­նե­րի մա­սին:

-Ինչ­պե՞ս է կա­տար­վել ներ­կա­յաց­վող ա­ռակ­նե­րի ընտ­րու­թյու­նը, ի՞նչն է կարևոր­վում այս նա­խագ­ծում՝ կր­թա­կա՞ն տար­րը, զվար­ճա՞ն­քը, սրամ­տու­թյու­՞նը:
-Ես կար­ծում եմ՝ բո­լո­րը միա­սին: Ա­ռակ­ներն ըն­տր­ված են Հրա­չյա Ա­մի­րյա­նի «Ապ­րե­լու ար­վես­տը» գր­քից, ո­րում ընդգրկված են տար­բեր դա­րաշր­ջան­նե­րում և մշա­կույթ­նե­րում ստեղծ­ված ա­ռակ­ներ: Այս­պի­սի հա­ղոր­դա­շար ա­նե­լու մտադ­րու­թյուն վա­ղուց ու­նեի, ի­հար­կե, հե­ռուս­տա­տե­սա­յին տար­բե­րա­կով: Ա­ռակ­նե­րը վա­ղուց ըն­տր­ված էին, ներ­կա­յաց­նե­լու ձևը դեռ մտած­ված չէր: Եվ երբ հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով այս­պի­սի ի­րա­վի­ճակ ստեղծ­վեց, ո­րո­շե­ցինք կեն­դա­նի մի բան ա­նել՝ հե­ռուս­տա­տե­սա­յին տար­բե­րա­կով: Զրու­ցե­ցինք Ա­րա Խզ­մա­լյա­նի հետ, պատ­մե­ցինք ա­ռակ­ներ ներ­կա­յաց­նե­լու մեր ծրագ­րի մա­սին, պարզ­վեց, որ նա նույն­պես նման մտահ­ղա­ցում ու­նե­ցել է, և շատ ա­րագ՝ մի քա­նի օ­րում, այս ամ­բող­ջը ար­վեց: Տար­բեր ա­ռիթ­նե­րով երբ ա­ռակ­ներ ես պատ­մում, մարդ­կանց շատ է հե­տաք­րք­րում, ու­զում են է­լի ու է­լի լսել: Թվում է՝ փոքր մի բան է, եր­բեմն՝ զվար­ճա­լի, բայց խոր­հե­լու տեղ է տա­լիս: Հի­մա, երբ ինչ-որ ա­ռու­մով հան­գիստ ենք, խոր­հե­լու ժա­մա­նակ ու­նենք, կար­ծում եմ, պետք է մի քիչ վե­րա­նա­յենք կյան­քի հետ մեր ու­նե­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րը:
-Նա­խա­գի­ծը մեծ հաշ­վով ծն­վել է ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կից:
-Ձևը ար­տա­կարգ ի­րա­վի­ճակն է թե­լադ­րել, գու­ցե մենք նկա­րա­հա­նեինք ա­ռակ­նե­րը, իսկ հի­մա պար­զա­պես մի­մյան­ցից ո­րո­շա­կի հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նե­լով՝ եր­կու հո­գի զրու­ցում են, ա­ռակ­ներ պատ­մում, ո­րից հե­տո «հան­դի­սա­տե­սին» (մենք նրանց հան­դի­սա­տես ենք ա­սում) ա­ռա­ջար­կում են թող­նել ի­րենց մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը: Լա­վա­գույն մեկ­նա­բա­նու­թյան հե­ղի­նա­կը ստա­նում է հրա­վի­րա­տոմս մեր ա­ռա­ջի­կա ներ­կա­յա­ցու­մից: Հու­սամ, որ ա­ռա­ջի­կան շու­տով կլի­նի:
-Իսկ ի՞նչ եք կար­ծում՝ առ­ցանց ներ­կա­յա­ցում­նե­րը, որ այ­սօր ցու­ցադր­վում են, կա­րո՞ղ են դառ­նալ հան­դի­սա­տե­սի հետ հա­ղոր­դակց­ման այ­լընտ­րան­քա­յին ու մշ­տա­կա տար­բե­րակ նաև ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կից հե­տո:
-Ես կար­ծում եմ, որ այս ա­մե­նից հե­տո մար­դը մար­դու կա­րիք ա­վե­լի շատ է զգա­լու: Չգի­տեմ՝ սա ինչ­քան կտևի, բայց մար­դիկ կա­րո­տե­լու են կեն­դա­նի շփ­մա­նը: Գի­տեք, հան­դի­սա­տե­սը մեր մարտ ամս­վա ներ­կա­յա­ցում­նե­րի տոմ­սե­րը հետ չի տվել (միայն մեկ տոմս է վե­րա­դարձ­վել): Ի­րա­կա­նում նրանք սպա­սում են, թե երբ են ցու­ցադր­վե­լու ներ­կա­յա­ցում­նե­րը:
Թատ­րո­նը կեն­դա­նի ար­վեստ է և կեն­դա­նի մա­տու­ցում է պա­հան­ջում: Երբ օն­լայն ցու­ցադ­րում են, հմայ­քի զգա­լի մա­սը կոր­չում է: Կար­ծում եմ՝ այս առ­ցան­ցը կհոգ­նեց­նի: Ե­թե ան­կեղծ ա­սեմ, ինքս եր­բեք առ­ցանց ներ­կա­յա­ցում չեմ դի­տում: Ա­վե­լի լավ է ֆիլմ նա­յեմ, ո­րը նա­խա­տես­ված է հե­ռա­հար դիտ­ման հա­մար: Դրա հա­մար էլ մեր թատ­րո­նը այս քա­ղա­քա­կա­նու­թյու­նը որ­դեգ­րեց. ոչ թե ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով՝ պար­տադր­ված փոր­ձում ենք ներ­կա­յա­ցում­նե­րը ցույց տալ, այլ այն, ինչ նա­խա­տես­ված է ե­թե­րի հա­մար:
-Հնա­րա­վո՞ր է` փո­փո­խու­թյուն­ներ լի­նեն թատ­րո­նի հե­տա­գա ծրագ­րե­րում, խա­ղա­ցան­կում հայ­տն­վեն նոր ներ­կա­յա­ցում­ներ՝ ել­նե­լով նոր հե­տաք­րք­րու­թյուն­նե­րից ու ժա­մա­նա­կի պա­հան­ջից:
-Ի­հար­կե, թատ­րո­նը պետք է ժա­մա­նա­կին հա­մա­հունչ լի­նի, այս ա­մեն ին­չից հե­տո մար­դը փոխ­ված է լի­նե­լու, գու­ցե ա­վե­լի կարժևո­րի ա­մեն մի պա­հը, ա­մեն շփու­մը: Ե­թե ան­կեղծ ա­սեմ՝ ներ­կա­յա­ցում կար, որ մտա­ծում էի՝ բե­մադ­րել, հի­մա կա­սեց­րել եմ թարգ­մա­նու­թյու­նը, չեմ ու­զում, որ դա լի­նի: Գու­ցե այս փակ­վա­ծու­թյան մա­սին ներ­կա­յա­ցում­ներ լի­նեն կամ հա­կա­ռա­կը՝ կյան­քը հաս­տա­տող թե­մա­ներ ընտ­րենք: Վեր­ջին շր­ջա­նում հատ­կա­պես հե­ռուս­տա­տե­սա­յին ֆիլ­մե­րում այն­պի­սի դա­ժան ի­րա­վի­ճակ­ներ են ստեղ­ծում, որ բնազդ­ներն արթ­նաց­նեն: Պետք է վե­րա­դառ­նանք հո­գու լեզ­վին՝ ա­մե­նա­բա­րի, ա­մե­նաան­կեղծ: Չեմ ա­սում, թե թատ­րո­նը մինչ այդ դա չէր ա­նում, բայց պետք է աշ­խար­հի մա­կար­դա­կով գալ դրան:
-Այ­սինքն` վե­րա­նա­յել է պետք մա­տուց­վող ար­վեստը:
-Պետք վե­րա­նա­յել ա­մեն ինչ՝ ար­վեստ, բիզ­նես, ա­մեն բնա­գա­վառ…
-Ա­սա­ցիք, որ ներ­կա­յա­ցում­նե­րի տոմ­սե­րը հետ չեն վե­րա­դարձ­վել: Հե­տաքր­քիր է՝ ո՞ր ներ­կա­յա­ցում­նե­րի մա­սին է խոս­քը:
-Մար­տին ու­նեինք «Ազն­ավուր» հա­մերգ-ներ­կա­յա­ցու­մը, որ չխա­ղա­ցինք, «Հաղ­թա­նա­կի գե­նե­զի­սը», ո­րի բո­լոր տոմ­սե­րը սպառ­ված էին, և Գի դը Մո­պա­սա­նի «Փափ­լի­կը»:
-Հնա­րա­վո՞ր է միառ­ժա­մա­նակ մո­նո ներ­կա­յա­ցում­նե­րին առաջ­նու­թյուն տր­վի:
-Փակ­վա­ծու­թյան ար­դյուն­քում գու­ցե ա­վե­լի շատ ստեղծ­վեն մո­նո ներ­կա­յա­ցում­ներ: Թատ­րո­նը կո­լեկ­տիվ ար­վեստ է, և այ­սօր դե­րա­սան­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն միա­սին մի բան ստեղ­ծե­լու: Մո­նո ներ­­կա­յա­ցումն ար­վես­տի այն ձևն է, որ կա­րող ես մե­նակ ա­նել: Գու­ցե այս ի­րա­վի­ճա­կում շատ մո­նո ներ­կա­յա­ցում­ներ ծն­վեն: Իսկ թե հան­դի­սա­տե­սը ո­րը կնա­խընտ­րի, չգի­տեմ: Բայց տես­նում ենք, ինչ­պես են մար­դիկ զբոս­նում դր­սում, չեն դի­մա­նում մե­կու­սաց­մա­նը: Պարզ­վում է՝ ա­մե­նա­մեծ եր­ջան­կու­թյու­նը, որ մար­դուն տր­ված է, կեն­դա­նի շփումն է:
-Եր­կար ժա­մա­նակ փոր­ձե­րի չմաս­նակ­ցե­լը, չխա­ղա­լը ինչ­պե՞ս են անդ­րա­դառ­նա­լու դե­րա­սան­նե­րի վրա:
-Մեր դե­րա­սան­ներն ա­սում են՝ ե­թե այս­քան ընդ­մի­ջում լի­նի, ան­տա­ղանդ ենք վե­րա­դառ­նա­լու: Եվ­րո­պա­յում կա այս­պի­սի մի բան. երբ դե­րա­սա­նը շատ եր­կար է խա­ղում, մեկ տա­րով հան­գիստ է վերց­նում, որ նոր բա­նե­րով լց­վի, նոր գույն բե­րի: Թե չէ, երբ շատ է խա­ղում, սկ­սում է ինքն ի­րեն կրկ­նել: Գու­ցե սա լավ հնա­րա­վո­րու­թյուն է թար­մա­նա­լու, նոր գույ­ներ բե­րե­լու, մյուս կող­մից էլ, երբ եր­կար չես խա­ղում, վախ է մտ­նում մեջդ: Ո­րով­հետև տան է­ներ­գիան ու­րիշ է, տա­նը դու ու­րիշ մարդ ես: Ես, օ­րի­նակ, տա­նը այն Նա­րի­նեն չեմ, որ ներ­կա­յա­ցում­ներ էր բե­մադ­րում, դե­րեր էր խա­ղում, տնից չեմ կա­րո­ղա­նում ստեղ­ծա­գոր­ծել: Բայց դա էլ է կյան­քի մաս, դա էլ է պետք ապ­րել: Ար­վես­տա­գե­տը պետք է կյան­քի ա­մեն ի­րա­վի­ճակ ապ­րի, տես­նի, զգա իր մաշ­կի վրա, ոչ թե միայն փոր­ձի ցու­ցադր­վել:
-Ի՞նչ կա­սեք մեր զրույ­ցի վեր­ջում: Հնա­րա­վո՞ր է պահ­պա­նել լա­վա­տե­սու­թյու­նը ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում:
-Կար­ծում եմ՝ լավ ա­ռիթ է և լավ շր­ջան՝ (Պահ­քի շր­ջանն է) մաքր­վե­լու, Աստ­ծո մոտ վե­րա­դառ­նա­լու: Պետք է օգտ­վել այս հնա­րա­վո­րու­թյու­նից, ո­րով­հետև մենք այն­պի­սի կյան­քի ռիթ­մի մեջ էինք ըն­կել, որ ե­րե­կը ար­դեն ա­հա­վոր ան­ցյալ էր: Բո­լորն էին հոգ­նած: Մենք հա­ճախ պա­տու­հա­նը բա­ցում ենք, թռ­չուն­նե­րի ծլվծ­լոցն ենք լց­նում, անձրևի ձայ­նը: Այն­քան գե­ղեց­կու­թյուն կա, ե­թե այդ ա­մեն ին­չը գնա­հա­տենք, կյան­քի կա­տա­ղի ռիթ­մը մեղ­մենք, ես կար­ծում եմ, հնա­րա­վոր կլի­նի նո­րո­վի և ի­րար գնա­հա­տե­լով վեր­սկ­սել կյան­քը: Ա­հա­զանգ միշտ կար: Սա գտն­ված հնա­րա­վո­րու­թյուն է: Կա­րող էր ա­վե­լի վատ բան լի­նել, օ­րի­նակ, պա­տե­րազմ: Այս ի­րա­վի­ճա­կում ա­մե­նաս­խա­լը ըն­կճ­վելն է, ա­մե­նա­ճիշ­տը՝ վե­րաի­մաս­տա­վո­րել մեր գո­յու­թյու­նը:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 7986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ