ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Գիտ­նա­կան­նե­րը զայ­րա­ցած են

Գիտ­նա­կան­նե­րը զայ­րա­ցած են
06.03.2020 | 00:48
Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի լու­ծար­ման հար­ցը տևա­կան ժա­մա­նակ քն­նարկ­վում է։ Ե­րեկ կա­ռա­վա­րու­թյուն-ԱԺ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ ԿԳՄՍ նա­խա­րա­րը ևս չբա­ցա­ռեց նման հնա­րա­վո­րու­թյու­նը։ «Մենք ԳԱԱ-ի հետ կապ­ված ա­ռա­ջարկ ու­նենք, որ­տեղ գոր­ծա­ռու­թա­յին ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ են նա­խա­տես­վում։ Այն ինս­տի­տուտ­նե­րը, ո­րոնք գոր­ծում են ԳԱԱ-ում, ու­նե­նա­լու են խոր­հուրդ­ներ և կա­ռա­վար­ման այլ ձև։ ԳԱԱ-ն պահ­պա­նե­լու է ո­րո­շա­կի գոր­ծա­ռույթ­ներ»,- ա­սաց Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը՝ տե­ղե­կաց­նե­լով, որ հի­մա ա­ռա­ջարկ­նե­րի են սպա­սում ա­կա­դե­միա­յից։
Իսկ ԳԱԱ-ում բո­ղո­քի մեծ ա­լիք է հա­սու­նա­նում այս հար­ցի առն­չու­թյամբ։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, գիտ­նա­կան­նե­րի դժ­գո­հու­թյու­նը չափ ու սահ­ման չու­նի, նիս­տեր են ա­նում և դա­տա­պար­տում ԳԱԱ-ի հան­դեպ նման վե­րա­բեր­մուն­քը։ Ըն­դու­նե­լով, որ ո­լորտն ա­ռող­ջաց­նե­լու հրա­մա­յա­կանն առ­կա է, բա­զում խն­դիր­ներ կա­րոտ են լուծ­ման, գիտ­նա­կան­նե­րի համ­քա­րու­թյու­նը խիստ դա­տա­պար­տե­լի է հա­մա­րում նա­խա­րա­րու­թյան ո­րո­շու­մը։ Մնում է հաս­կա­նալ, թե ԳԱԱ-ն ինչ ա­ռա­ջարկ­ներ կներ­կա­յաց­նի նա­խա­րա­րին ու դրանք որ­քա­նով հաշ­վի կառն­վեն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 7454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ