ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քայլեք իմ սիրո ուղեկցությամբ

Քայլեք իմ սիրո ուղեկցությամբ
08.09.2024 | 00:11

Աստծո կանչը

Սեպտեմբերի 8

Երբ ձեզ թվա, թե Ես դադարել եմ հոգալ ձեր կարիքները, թողեք այդ, որովհետև այդպես չէ:

Դուք այդ ժամանակ պարզորեն ձեր շուրջը նայեք` տեսնելու, թե ինչ կարող եք տալ ուրիշներին: Անպայմանորեն պետք է տաք որևէ բան:

Երբ թվա, թե Իմ տալը պակասում է, նշանակում է լճացում կամ խցանում է առաջացել:

Այդ ժամանակ դուք ողորմածություն ցուցաբերեք` տվեք այլոց, որ այդպես առաջն առնեք լճացումի կամ խցանումի, և հնար տաք, որ առատապես հոսի Իմ հոգու շռայլումը:

Իմ ներկայությունը` իբրև սիրո արտահայտություն գիտակցելը, ամբողջովին փոխում է կյանքի իմաստը:

Երբ ճանաչում եք Ինձ, ձեր ողջ էությունը Ինձ բացելով` ճշմարիտ հանդարտություն եք ձեռք բերում: Իսկ հանդարտությունը խաղաղություն է բերում, խաղաղությունը` ուրախություն: «Այն խաղաղությունը, որ վեր է պատկերացումից», և այն «ուրախությունը, որ ոչ ոք չի կարող խլել ձեզնից»:

Բառերն անկարող են արտահայտել այն Սերն ու Հոգածությունը, որ ունեմ ձեր նկատմամբ: Վստահ եղեք այս բանում և ուրախ` ձեր վստահության մեջ: Ապրեք Իմ Սիրո տարածքում: Այս խոսքերը մեծ նշանակության իմաստ են կրում: Արդարև, ուրախություն էլ կա, ուրախություն էլ, որովհետև հրճվանքն անպակաս է այն կյանքի համար, որ հաստատվել է օթևանում Իմ սիրո: Այսպիսի կյանքը վերածվում է զվարթ ու հաղթական ընթացքի և` ինքնաբերաբար հասնում հաղթանակի: ՈՒրեմն քայլեք` ուղեկցությամբ Իմ սիրո:

Դիտվել է՝ 6652

Մեկնաբանություններ