ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մի՛ վախեցեք ճշմարտությանը նայելուց ու երևույթներին իրենց անունները տալուց

Մի՛ վախեցեք ճշմարտությանը նայելուց ու երևույթներին իրենց անունները տալուց
12.11.2023 | 18:55

Իհարկե բազմաթիվ հերոսական դրվագներ են եղել, որ չենք իմացել ու չենք էլ իմանա. թե ինչպես է մեկն իր ընկերոջը փրկել, թե ինչպես է մյուսը մինչև վերջ կանգնել իրեն վստահված հողակտորի վրա:

Բայց մի՛ վախեցեք ճշմարտությանը նայելուց ու երևույթներին իրենց անունները տալուց. նրանք նախ և առաջ անմեղ զոհեր են:

Հլը հերոսների կենացը խմելուց բացի, խմեք նաև պետության ավանտյուրիստական քաղաքականությանը զոհ գնացած անմեղ տղերքի կենացը:

Դժվար է…

Հերոսի կենաց խմելն ավելի հեշտ է:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3881

Մեկնաբանություններ