Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Կարևորը հրապարակի տրնգին ու պլպլան տոնածառն է

Կարևորը հրապարակի տրնգին ու պլպլան տոնածառն է
09.12.2022 | 09:43

Այդպես էլ շատ-շատերդ չհասկացաք, որ իրականությունը վատ է խմորվում երազանքների հետ:
Երազանքներով ապրելու ժամանակներն անցել են, հիմա արդեն սթափվելու, ուշքի գալու ժամանակն է, հատկապես, երբ իրականությունը շատ դաժան է, անողոք ու արկածախնդրային:


Արցախը, փաստորեն, հանձնվեց, Հայաստանի կեսն էլ կհանձնեն, ու վերջում ձեր տնամերձ հողամասը կդառնա ձեր հայրենիքը:
Փաստորեն, դա էր ձեր երազանքը...
Կարևորը հրապարակի տրնգին ու պլպլան տոնածառն է:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 9825

Մեկնաբանություններ