Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

«Մ. Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյան հետախուզական մարմինների հետ». Սուրեն Սարգսյան

«Մ. Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյան հետախուզական մարմինների հետ». Սուրեն Սարգսյան
27.11.2022 | 09:52

Ցանկանում եմ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքել։ Այն է՝ «Ավոն «ЦРУ»-ի գործակալ է եղել:» Այդ նպատակով հրապարակում եմ հետևյալը:


«Մ. Մելքոնայնի հետ երկարատև և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, համադրելով փաստերն ու տեղեկությունները, ինչպես նաև այլ նյութեր հայթայթելուց և դրանց վերլուծության արդյունքում Արմենն իր ղեկավարի հետ եկան մեկ միասնական եզրակացության․ «Մ. Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյան հետախուզական մարմինների հետ»։


Հիմա հարց կառաջանա, թե ով է Արմենը, ինչ տեղեկություն է սա, և ինչ կապ ունեմ ես այս ամենի հետ:
Բացատրեմ.
Արմենը հայրս է՝ Խորհրդային Հայաստանի պետանվտանգության կոմիտեի հակահետախուզության, հետո նաև՝ հետախուզության աշխատակիցը, ում 1989թ հանձնարարված էր հույժ գաղտնիության պայմաններում Մ. Մելքոնյանին Երևան տեղափոխելու, նրա անվտանգությունն ապահովելու գաղտնի օպերացիան:
Տեքստն այն զեկուցագիրն է, որ հետագայում պատրաստվել և զեկուցվել է պետության ղեկավարությանը:


Կեղծիքը, թե նա կապ ունի ամերիկյան հատուկ ծառայությունների հետ, շրջանառել է Լուբյանկան՝ հիմք ընդունելով իր «մերձավորարևելյան աղբյուրների տեղեկությունները»:
Ես այս ամենի հետ կապ ունեմ այնքանով, որ այս և հորս այլ օպերացիաների մասին գիրք եմ գրում, որում բացառիկ մանրամասներ կան Խորհրդային Հայաստանի հատուկ ծառայության գործունեության մասին:

Դիտվել է՝ 7988

Մեկնաբանություններ