Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայաստանի շրջափակումը խորացել է․ Նիկոլ Փաշինյանի «բաց սահմանների» քաղաքականությունը. Անդրանիկ Թևանյան

Հայաստանի շրջափակումը խորացել է․ Նիկոլ Փաշինյանի «բաց սահմանների» քաղաքականությունը. Անդրանիկ Թևանյան
20.11.2022 | 09:24

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմը և մեր պարտությունը հռչակեց որպես բարեբախտություն և հնարավորություն։ Ասաց՝ վերջապես հնարավորություն է ստեղծվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լեզու գտնել, ճանապարհները բացել, խաղաղ ու լավ ապրել։
Դա, իհարկե, բլեֆ էր և հակապետական քարոզ, քանզի Թուրքիան ու Ադրբեջանն այնպիսի գին են պահանջում լավ ու խաղաղ ապրելու համար, որ այն վճարելուց հետո Արցախն ու Հայաստանը պարզապես չեն լինի։


Ուշագրավն այն է, որ բաց ճանապարհները որպես գլխավոր ռազմավարություն հռչակած փաշինյանական իշխանության օրոք գործնականում փակվում են եղած բաց ճանապարհները, և բեռների տեղափոխումը կանգ է առնում։
Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանին հանձնելուց հետո չունենք համարժեք որակի ու հարմարության ճանապարհ, ինչն ազդել է Հայաստան-Իրան բեռնափոխադրումների վրա։
Ինչ վերաբերում է Վրաստանի հետ մեր մյուս բաց սահմանին, ապա այս ուղղությամբ վերջին շրջանում լրջագույն խնդիրներ են առաջացել։ Ավելի քան 2 շաբաթ հայ վարորդների բեռնատարներին թույլ չեն տալիս տեղաշարժվել։ Թբիլիսիի մատույցներում կիլոմետրերով ավտոշարասյուն է «բանտարկվել»։ Այսինքն՝ խնդիրներ կան ոչ միայն Վերին Լարսի անցակետում, այլ նաև բուն Վրաստանի տարածքում։
Հայ բիզնեսմեններն այս ամենի արդյունքում հսկայական վնասներ են ստանում։ «Բանտարկված» ավտոշարասյան միջավայրում ստեղծվել է նաև հումանիտար ճգնաժամ։ Մարդիկ օրերով քնում են վարորդական խցիկներում՝ առանց լողանալու, առանց հիգիենայի նորմալ պայմանների հնարավորության։


Նիկոլական իշխանությունը, որը, իբր, սիրում էր բոլորին, անտերության է մատնել ՀՀ քաղաքացիներին։ Գոնե մեկ չինովնիկ չի այցելել Վրաստանում գտնվող մեր հայրենակիցներին ու չի փորձել որևէ օգնություն առաջարկել։
Ինձ հետ զրույցում բեռնատարի վարորդները պնդում էին, որ իրենց որևէ բացատրություն չի տրվում, իսկ Հայաստանի իշխանություններից որևէ աջակցություն չկա, ու իրենք անտերության են մատնվել։


Փաստորեն, ՀՀ կառավարությունը չի կարողանում կամ չի ցանկանում Վրաստանի իշխանությունների հետ նորմալ բանակցել ու լուծում տալ խնդրին։ Սա՛ է «բաց սահմանների» քարոզով մարդկանց կերակրող իշխանության իրական դեմքը։

Դիտվել է՝ 8027

Մեկնաբանություններ