ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հայաստանում չկա խոսքի ազատություն, կա միայն հայհոյախոսության մրցակցություն

Հայաստանում չկա խոսքի ազատություն, կա միայն հայհոյախոսության մրցակցություն
27.08.2024 | 08:26

Արևմուտքի կեղծավոր քարոզչությամբ խոսքի ազատությունը Հայաստանում և մեզ նման երկրներում համարվում է բարձր արժեք։ Նիկոլի օրոք էլ մարդիկ խոսքի ազատություն ասելով՝ հասկանում են հայհոյանքը և անպատասխանատու հայտարարությունները, անեծքը, ատելությունը։

Նիկոլն ինքը խնդիր չի տեսնում, որ իրեն հայհոյեն ու հանգստանան։ Խոսքի ազատության անվան տակ հանրության մեջ գոլորշիանում է Նիկոլի նկատմամբ ատելությունը գործի վերածելու էներգիան։

Իսկ դրան զուգահեռ կարծիք հայտնելու ազատությունից զրկված են մարդիկ։

Օրինակ, Նիկոլին հայհոյել կարող ես, բայց չես կարող կարծիք հայտնել, որ Նիկոլը թուրքի հեգ գործարքի մեջ է և Հայաստանը տանում է նոր աղետների։

Այդպիսի կարծիք հայտնելու համար բազմաթիվ մարդիկ քրեական գործերի ու դատական քաշքշուկների տակ են։

Կարող ես հայհոյել դատական համակարգը, բայց չես կարող կարծիք հայտնել, որ այսինչ դատավորը Նիկոլի ուղիղ ենթակայության տակ է և արդարադատություն չի իրականացնում։

Ստացվում է՝ խոսքի ազատություն կոչված երևույթը դատարկ բան է, եթե քեզ դատում են իշխանության դեմ կարծիքի համար, իսկ որևէ պաշտոնյայի նույնատիպ կարծիքը այլոց մասին ներվում է։

Հայաստանում չկա խոսքի, մտքի և կարծիքի ազատություն, կա միայն իշխանության քծնանքի և հայհոյախոսության մրցակցություն՝ խոսքի ազատության փաթեթավորմամբ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ