ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Եթե որևէ ուղղությամբ կա որոշակի պոտենցիալ և նրանով առաջացող ուժ, ապա այն իրականացնող միշտ էլ կգտնվի

Եթե որևէ ուղղությամբ կա որոշակի պոտենցիալ և նրանով առաջացող ուժ, ապա այն իրականացնող միշտ էլ կգտնվի
21.03.2024 | 16:35

Մենք պետք է կարողանանք հաղթահարել ավանդական մտածողության իներցիան և սթափ ու իրատեսական հայացքով նայել մեզ հետ կատարվող իրադարձություններին։

Դա, առաջին հերթին, նշանակում է վեր բարձրանալ կոնկրետ իրադարձություններից և փորձել հասկանալ մեր վիճակը ուրիշների ուժային բալանսի կամ դիսբալանսի ու նաև նրանց կողմից իրավիճակին ադեքվատ որոշումներ կայացնելու հատկությունը հաշվի առնելով։

Ուրիշ խոսքով, հարցի էությունը կայանում է նրանում, թե արդյոք մեր ներկա վիճակը համաշխարհային ուժերի դինամիկայի անխուսափելի հետևանքն է, որը կնշանակի նաև, որ, այսպես թե այնպես, մենք այս վիճակին հասնելու էինք, անկախ նրանից, թե ովքեր են նման քաղաքականության կոնկրետ իրականացնողները։

Եվ դա անկախ նրանից, որ եթե նման գիծն ու քաղաքականությունը շարունակվի, ապա մենք դեռ շատ դառը օրեր կտեսնենք, այսինքն, այստեղ խոսքը չի գնում Նիկոլ Փաշինյանի վարած գիծը պարզունակ ձևով պաշտպանելու կամ չպաշտպանելու մասին։

Հարցը շատ ավելի խորքային է և, մյուս կողմից էլ, եթե որևէ ուղղությամբ կա որոշակի պոտենցիալ և նրանով առաջացող ուժ, ապա այն իրականացնող միշտ էլ կգտնվի, մանավանդ, եթե ամբողջ գործը պլանավորած ես լինում տասնամյակներ առաջ։

Այստեղ շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ արևմտյան ու թուրքական ուժերի կողմից այս ուղղությամբ ջանքերը ուժեղացել էին դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակներից սկսած և դեռ այդ ժամանակներից էր, որ Արցախի պրոբլեմը բանակցությունների եղած ձևաչափում վերջնականապես դարձել էր տուպիկային։

Դա խոսում է նաև այն մասին, որ որոշակի կապ կա մինչև 2018-ը այս ուղղությամբ քաղաքականության և դրանից հետո եղածի մեջ, որի կուլմինացիոն, բայց նաև ամենից հանելուկային կետը իշխանության փոխանցումն էր։

Եթե այս հարցին նայում ենք գլոբալ ուժային բալանսի ու դիսբալանսի տեսանկյունից, ապա հնարավոր է, որ այն ռուսական ուժի ժամանակավոր նահանջի արդյունք էր, նահանջ, որը, հնարավոր է, որ սկսվել էր դեռևս Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։

Եթե որևէ ուժ ինչ-որ բան կարողանում է անել, ապա անում է, իսկ չանելու դեպքում բացատրություններն ու արդարացումները խոսում են նրա թուլության կամ այլ տեսակի շահեր ունենալու մասին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ