Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Բացարձակ զոմբիություն կլինի հավատալը, թե գործող իշխանությունները մի օր իրավիճակ են փոխելու

Բացարձակ զոմբիություն կլինի հավատալը, թե գործող իշխանությունները մի օր իրավիճակ են փոխելու
07.02.2024 | 11:15

Մեր վիճակը 50-ապատիկ ավելի վատ է, քան 2020-ի նոյեմբերի 9-ին էր։ Նոյեմբերի 9-ից հետո չի եղել մեկ օր, որ արթնանանք ու մի կորուստ ունեցած չլինենք։ Ու արդեն ոչ թե միամտություն, այլ բացարձակ զոմբիություն կլինի հավատալը, թե գործող իշխանությունները մի օր իրավիճակ են փոխելու։ Նոյեմբերի 9-ից հետո յուրաքանչյուր զիջումը մեզ էլ ավելի է թուլացրել, իսկ թշնամու ախորժակն էլ ավելի մեծացրել։

Դեռ Էյվեզլիի ժամանակներում մի նիկոլական ինձ ասում էր. «Տենու՞մ ես՝ վարչապետը Ալիևին ոնցա թուլցնում»։

«Հզոր վարչապետին» դեռ հավատացողներին առաջարկում եմ Ալիևի նկարը գլխների վերևը կպցնել։ Ցանկալի է՝ հոր նկարն էլ կողքը։ Կարող է վերջը ստացվի՞ Ալիևին «թուլցնել»: Եթե դա էլ չօգնի, կարող եք կոլեկտիվ թլպատվել։ Սա արդեն, ձև չկա, հաստատ կոգնի, ու Ալիևը «կթուլնա»։

Ու էս գավառական շուստրիությունը դարձել է պետական դիվանագիտություն։

Վերջին 3 տարիներին մեր վիճակը այնքան են վատացրել,որ դեռ հարց է՝ մենք անդառնալիության կետը արդեն անցե՞լ ենք, թե ոչ։ Եթե 3 տարի առաջ, առանց մեծ պատերազմ հրահրելու, ռազմավարական զսպման միջոցով հնարավոր էր Արցախից մնացած մասը պահել և մեր շահերը քայլ առ քայլ առաջ տանել, իսկ ժամանակն էլ օգտագործել ուժային բալանսը դեպի մեզ շրջելու նպատակով, ապա հիմա իրավիճակը իսկապես օրհասական է։

Խնդիրը արդեն իշխանափոխությունը չի, այլ կառավարման բացառիկ ունակություններով ու կամքով ուժեղ անհատներով այլնտրանք գտնելու մեջ է։ Ես չեմ հավատում, թե սահմանադրության փոփոխությունը հանրաքվեով կանցնի, ամբոողջ հարցն այն է՝ բա հետո՞:

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2003

Մեկնաբանություններ