ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Բայց ինչ դուռակ եք դուք, ախպեր, ամենայն հարգանքով

Բայց ինչ դուռակ եք դուք, ախպեր, ամենայն հարգանքով
25.09.2023 | 11:56

Մի հատ ծայրահեղ հիմար ընկերանման առարկա ունեինք, որ 2015 թվից սկսած ասում էր, թե հեսա Թուրքիան կործանվելու ա։ Հարցնում էինք՝ ախպեր, խի՞ հենց հատկապես Թուրքիան, ասենք, ոչ Իրանը կամ Վենեսուելան։ Երկար ժամանակ չէր ասում, թե ինչի, բայց վերջը բացվեց, ասելով, թե դա մի հատ հույն սուրբ ա ասել։ Ասել ա՝ Թուրքիան կկործանվի, ու դուք կտենաք։ Բայց խնդալուն էն ա, որ էս ապուշը էդ նույն բաներն ասեց մինչև էս տարվա սկիզբ (էդ ընթացքում Հայաստանը կործանվեց) ու երեի էլի կասեր, եթե մենք իրեն սի…տիր չանեինք։

Հիմա ինչի՞ եմ էս ապուշի մասին գրում։

Մի քանի օր առաջ ընդդիմության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը 15 րոպե բղավելով խոսեց էն մասին, որ Ադրբեջանը պիտի կործանվի ու վերանա ու կործանվելու ու վերանալու ա (սրան Ալիեւը տանելու ա փակի, արա)։ Ասում ա՝ դա արհեստածին պետություն ա։ Արհեստածինը ո՞րն ա, արա։ Ինկուբատորից ա՞ դուրս եկել։ Ե՞վ։ Քաղաքական քարտեզի վրա հայտնվել ա 1918 թվին։ Հայաստանն էլ ա քաղաքական քարտեզի վրա հայտնվել 1918 թվին։ Հիմա ի՞նչ անենք։ Դու կարաս պատմության ու մշակույթի մասին խոսաս, բայց քեզ ո՞վ ա թույլ տվել ուրիշ երկրին ասել արհեստածին։ Իսրայելն էլ ա՞ արհեստածին, այ դուռակ։ Խորվաթիան, Մակեդոնիան, դրանք չկային, հիմա կան։ Պիտի չլինեի՞ն։

Բա։ Դուք հասկանում ե՞ք։ Սա չի ասում տաքսու վարորդը, չի ասում բակի ձմերուկ ծախողը, սա ասում ա պայքարի բովով անցած քաղաքական գործիչը։ Ու էդ նույն գործիչը ասում ա, որ շուտով գցելու ա էս չարիքին։ Ու չարիքը պիտի սրանից վախենա։

Չէ, կարող ա պիտի վախենա, որովհետև գրում են, թե սարսափած ա, սամալյոտը խոդի ա տալիս, փախնում ա։

Արա, բայց ինչ դուռակ եք դուք, ախպեր, ամենայն հարգանքով։

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 9035

Մեկնաբանություններ