ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

… հետո աշխարհը 180 աստիճանով կփոխվի, և անգլոսաքսերը չեն հասցնի գիտակցել, թե ինչպես հայտնվեցին պատմության աղբանոցում

… հետո աշխարհը 180 աստիճանով կփոխվի, և անգլոսաքսերը չեն հասցնի գիտակցել, թե ինչպես հայտնվեցին պատմության աղբանոցում
28.06.2023 | 21:50

Բայդեն Ջոյի հետախուզությունն ամեն ինչից տեղյակ է, դրանց դեմ խաղ չկա, ամեն ինչ գիտեն:

Աշխարհի բոլոր այլանդակությունների մասին կարող են ստույգ տեղեկություններ հայտնել, քանզի հենց իրենք են հեղինակում և կատարում աշխարհի բոլոր այլանդակությունները:

Բայց երբեմն Բայդեն Ջոյի հետախուզությունը ծիծաղելի է դառնում:

Օրինակ, որոշ ժամանակ առաջ հաղորդեցին, թե, իբր, Հյուսիսային հոսքերը պայթեցրել է ինչ-որ մի բանդերական խմբավորում, որը ոչ մի կապ չունի բանդերական իշխանության հետ: Հետո ասացին, որ, պարզվում է, Հյուսիսային հոսքերը պայթեցրել է ինչ-որ մի բանդերական խմբավորում, որը ղեկավարվում էր բանդերական գենշտաբի պետ Զալուժնու կողմից:

Իհարկե, այս կարգի գաղտնի ինֆորմացիան հետաքրքիր է, հատկապես, եթե նկատի ունենանք, որ Զալուժնուն ոչ ոք չի տեսել մայիսի կեսերից, թեպետ հայտնի չէ նրա թաղման վայրը: Կամ գոնե ռեանիմացիայի վայրը, եթե դեռ շնչում է բանդերական ատամանը:

Իսկ մի քանի օր առաջ Բայդեն Ջոն հայտարարեց` հենվելով իր հետախուզության ինֆորմացիայի վրա, որ Ռուսաստանը պատրաստվում է տակտիկական միջուկային զենք օգտագործել բանդերականների դեմ:

Նրան միացավ Զելենսկին, որը, առաջնորդվելով գաղտնի հետախուզական տվյալներով, ապացուցեց, որ ռուսները մտադիր են պայթեցնել Զապորոժիեյի ատոմակայանը և արդեն ականապատել են վեց բլոկից չորսը:

Աշխարհը, բնականաբար, տարվեց այդ բանդերա-ամերիկյան տվյալներով, սրտի խոր կսկիծով հավատաց:

Դե, անգլոսաքսերը հո հավայի տեղը Սկրիպալների օպերացիան քիմիական զենքով չէի՞ն կազմակերպել, իսկ դրանից մեկ տարի անց՝ Նավալնու թունավորումը նույն քիմիական զենքով. անգլոսաքսերը ցանկացած մեծ ստորությանն ու հանցանքին երկար են նախապատրաստվում՝ հանրային կարծիք են ձևավորում, մարդկանց ապուշացնում, համոզում միջազգային հանրությանը, որ միջուկային զենքն ի՞նչ է, որ Պուտինը չօգտագործի:

Եվ ահա այսօր Սպիտակ տնից Քիրբի անունով հայտնի թյուրիմացությունը հայտնում է, որ ոչ մի ստույգ տվյալ չկա ատոմակայանի պայթեցման վերաբերյալ, ռուսները, իբր, նման բան չեն անելու:

Ի՞նչ փոխվեց այս մի քանի օրվա մեջ, ինչո՞ւ ամերիկացիք հետ կանգնեցին իրենց հետախուզական տեղեկություններից:

Ըստ ամենայնի, իր գործն է արել պարոն Նարիշկինը՝ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը:

Հավանաբար, կարողացել է բացատրել իր ամերիկյան գործընկերներին, որ եթե հանկարծ ՈՒկրաինայի բանդերական մարզերում, ասենք, Լվովում ինչ-որ մի միջուկային տակտիկական մարտագլխիկ պայթեցվի, կամ եթե բանդերականները, որոնք երբեք ինքնուրույն չեն գործում, անդառնալի վնաս հասցնեն ատոմակայանին, ապա Նյու Յորքի կանալիզացիայի լայն խողովակներում, հնարավոր է, այնպիսի մի բան պայթեցվի, ասենք, մեքսիկացի գողականների կողմից, որ այդ քաղաքում կյանքը անհնար դառնա առաջիկա 400 տարվա ընթացքում:

Միշտ պետք է հիշել և հավատալ, որ Միացյալ Նահանգները աշխարհի միակ տեռորիստական և ցեղասպան պետությունն է, իսկ ԱՄՆ նախագահն ի պաշտոնե՝ ռազմական հանցագործ, Միացյալ Նահանգները քաղաքականության մեջ չի խորշում ոչ մի բանից, լինի դա Հյուսիսային հոսքերի վերացում, թե Վիետնամում գյուղատնտեսական հողերի թունավորում, եթե չվախենա պատասխան հարվածից:

Իհարկե, մի քանի հարյուր հազար բանդերականի կյանքը ամերիկացիների համար կոպեկ չարժե, ինչպես և ռուսների և ընդհանրապես բոլորի, բացի անգլոսաքսերից, բայց «եթե» կա աշխարհում, որի դարդը ամերիկացիք չեն կարող քաշել: Բա եթե խիարը թարս բուսնի՞, բա եթե ադեկվատ կամ էլ բեթար պատասխան ստանա՞ն, բա եթե…

Ինչևէ, այս փուլում բանդերա-ամերիկյան միջուկային դիվերսիայի հարցը կարելի է փակված համարել. ամերիկացիք մտածեցին, ծանր ու թեթև արեցին, և իրենց հետախուզությունը զեկուցեց, որ ռուսները Զապորոժիեյի ատոմակայանը պայթեցնելու մտադրություն չունեն, վաղն էլ կիմանանք, որ Պուտինն ընդհանրապես չի հարգում միջուկային զենքը և երբեք չի խոցի դրանով բանդերականներին:

Եվ այսպես պետք է դրանց զգուշորեն սարսափեցնելով, նազուտուզը տանելով վերջացնել պատերազմը և բանդերականների սպանդը:

Դրանից հետո աշխարհը 180 աստիճանով կփոխվի, և անգլոսաքսերը չեն հասցնի գիտակցել, թե ինչպես հայտնվեցին պատմության աղբանոցում:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ