ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

«Ասֆալտ» օպերացիան շարունակվում է

«Ասֆալտ» օպերացիան շարունակվում է
10.07.2024 | 09:16

Ամեն օր գործի եմ գնում նույն ճանապարհով և կարող եմ փաստել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի ասֆալտի վիճակն ավելի վատը չէր, քան Երևանի մյուս փողոցներինը:

Բայց հայկական ամենահին «Ասֆալտ» օպերացիան շարունակում է մնալ ամենապահանջվածը:

Աթոյան փողոցը 2 սմ չափով քերվեց, որպեսզի նորից ասֆալտապատվի, որ Հովիկ Աղազարյանը շարունակի պարգևավճար ստանալ ու փակել իր վարկերը:

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3181

Մեկնաբանություններ