-
13.07.2024|
10:31
Իբր ԵՄ վիզաներ ազատականացնող կառավարությունն էնպիսի աճպարարություններ է արել, որ ՀՀ քաղաքացիներիս համար ԵՄ դեսպանատներում օր վերցնելն ավելի դժվար ու երկար է դարձել, քան՝ Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոն դառնալը։
-
13.07.2024|
09:27
Երեկ վերջապես ամբողջությամբ նայեցի «Նռան գույնը»: Գուցե ոմանք կհամարեն, թե մշակութակրթական հետամնացության մեջ եմ եղել, բայց նախկին բոլոր տարիներին չեմ կարողացել նայել այն ամբողջությամբ: Ֆիլմի խորհրդանիշ- պատկերները ընկալել, «մարսել» էր պետք, 20-30 րոպե նայելուց հետո հասկանում էի, որ «թանգարանի էֆեկտն» իրեն զգացնել է տալիս:
-
13.07.2024|
08:49
Ակնյայտ է` Նիկոլ Փաշինեանի «իրական Հայաստան» գաղափարախօսութիւնը, որն էապէս պայմանաւորուած է մէկ կողմից՝ հայ-ադրբեջանական «խաղաղութեան» եւ միւս կողմից՝ հայ-թուրքական թշնամութեան «զրոյացման» խօսոյթներով, ինքնին բխում է պարտուողական հոգեվիճակից եւ Թուրքիա-«Ադրբեջան» տանդեմին սպասարկելու ՀՀ իշխանութիւնների կատարողական յանձնառութիւնից, որքան էլ որ ՔՊ-ականները փորձեն վարդագոյն ձեւացնել իրականութիւնը։
-
13.07.2024|
08:15
Մինչ Գերագույն գլխավոր պետական դավաճանը հեծանվային հերթական շոուների մեջ է` Բաքվում 62-ամյա հայ գերի Ռաշիդ Բեգլարյանին, ով անցած ամռանն էր առևանգվել` դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, թշնամական միֆ հանդիսացող այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության մասնակցության համար:
-
13.07.2024|
07:45
Ադրբեջանը հենց Ալիևի մակարդակով է հայտարարել, որ ոչ մի միլիմետր հող չի հանձնի Հայաստանին ու 2020-ից ի վեր ոչ միայն կատարել է իր խոստումը, այլև էլ ավելի շատ տարածքներ է Նիկոլի օրոք գրավել Հայաստանից:
-
13.07.2024|
07:12
Նիկոլի ոհմակն իր առաջնորդների հերթական չարագործության մասին հայտնեց՝ «Հայոց պատմություն» առարկան դպրոցներում այսուհետ կդասավանդվի որպես «Հ ա յ ա ս տ ա ն ի պ ա տ մ ու թ յ ու ն»:
-
13.07.2024|
06:55
Սև լճի, Ջերմուկի, Սյունիքի և Գեղարքունիքի որոշ տարածքներում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը պաշտոնական Բաքուն բացատրում է այդ շրջաններում սահմանազատման բացակայությամբ:
-
13.07.2024|
01:25
Կարո՞ղ ես ունենալ լավն ակնկալող հավատավոր կեցվածք:
-
13.07.2024|
00:01
Ընկա՛լ, Տէ՛ր,
զաղաչանս մեր
բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին՝
անարատ ծնողի Միածնի Որդւոյ Քո,
եւ աղաչանօք ամենայն սրբոց Քոց
եւ աւուրս շնորհիւ:
-
12.07.2024|
21:02
Կապիտուլյանտը գնացել էր Գեղարքունիքի մարզի Վարդենուտ գյուղ, որի 110 հեկտար հողերը կառավարությունը գերակա շահի անվան տակ ինչ-որ ներդնողի է տալիս ու քառակուսի մետրը 345 դրամով փորձում է «խլել» գյուղացիներից: