ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սպիտակ տունը կին տիրուհի կունենա՞, թե ոչ

Սպիտակ տունը կին տիրուհի կունենա՞, թե ոչ
25.07.2024 | 11:02

Երբ Հնդկաստանի վարչապետ դարձավ Ինդիրա Գանդին, մեծ սենսացիա էր՝ ես լավ հիշում եմ: Երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվեց Մարգարետ Թետչերը, դարձավ բրիտանական պատմության մեջ առաջին կին վարչապետը, որից հետո վերջերս այս աթոռը զբաղեցրին ևս երկու կին առաջնորդներ Պահպանողական կուսակցությունից՝ Թերեզա Մեյը և Լիզ Տրանսը: Գերմանիան ևս ունեցավ իր կին վարչապետը՝ հանրահայտ Անգելա Մերկելը, առայժմ դեռ միակը գերմանական քաղաքական իրականության մեջ: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նույնպես առաջինն է իր երկրի պատմությսն մեջ: Իսկ արդյո՞ք պատրաստ է ամերիկյան հասարակությունը ունենալ կին նախագահ: Դժվարանում եմ այս հարցին միանշանակ պատասխան տալ: Թերևս, Հիլարի Քլինթոնի առաջադրումը Դեմոկրատական կուսակցության կողմից 2016 թ., առաջին փորձն էր ԱՄՆ-ի նախագահի աթոռին կին տեսնելու առումով: Այժմ Քամալա Հարիսի առաջադրումը դառնում է երկրորդ փորձը, տեսնենք՝ ինչով կավարտվի այն, ի վերջո, Սպիտակ տունը կին տիրուհի կունենա՞, թե ոչ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4236

Մեկնաբանություններ