ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նոր Հայաստանի չտես ժողվարչապետը շարունակում է ծաղրել սույն խայտառակ երկրի բնակչությանը

Նոր Հայաստանի չտես ժողվարչապետը շարունակում է ծաղրել սույն խայտառակ երկրի բնակչությանը
16.07.2024 | 09:55

Այսպես, նա Ղռերի հակոբյան աննային տարել էր Բեռլին՝ EURO 2024-ի եզրափակիչ խաղին, քանզի դա անհրաժեշտ էր կնգան: Իրավագետ մի ընկեր ասում է, որ սրա արարքը պարունակում է իրավական և բարոյական նորմերի լրջագույն պղծում: Փորձենք հասկանալ, ինչումն է բանը:

ՈՒրեմն, ժամանակին պետական միջոցների համար քյալլա տվող փաշինյան նիկոլը պետությունից լափեց կուբոմետրով փող: Ոչ պետական, ոչ ծառայողական, բայց խիստ անձնական, մեր մեջ ասած, չտեսական նպատակներով վատնվեց առնվազն կեսմիլիոն պետական դոլար (ինքնաթիռ, հյուրանոց, լափ առնավազն 10-12 ջանդակի համար և այլն): Պլյուս՝ աշխատանքից խուսափում, օրինակ, այսօր՝ երկուշաբթի օրով, Նոր Հայաստանի ժողվարչապետը հեծանիվ էր քշում Բեռլինում, այնինչ պիտի զբաղվեր պետության հոգսերով: Ավելին, նա չուներ անգամ պաշտոնական հրավեր:

Օրինակ, EURO 2012-ին Սերժ Սարգսյանը մեկնեց Կիև Վիկտոր Յանուկովիչի հրավերով, ֆուտբոլից զատ ունեցավ նաև աշխատանքային հանդիպումներ: Բայց փաշինյան նիկոլն ուրիշ է, բա Ղռերի աննան Բեռլինում ֆուտբոլ չտեսնի՞:

Ընդ որում, խոսքն այն մատչի մասին է, որին չմասնակցեցին անգամ մրցող երկրների՝ Անգլիայի և Իսպանիայի վարչապետերը: Դժվար չէ գրել երկրի գլխավոր դատախազուհուն և պահանջել քրեական պատասխանատվության ենթարկել դրան կնգա հետ, բայց իմաստ ունի՞…

Սակայն ավելի ստոր և անտանելի է հարցի բարոյական կողմը: ՈՒրեմն, առնվազն 60 հազար ՀՀ վարչապետ համախմբած Բագրատ սրբազանը գործող ժողվարչապետից հանդիպում է հայցում ամիսներ շարունակ: Դե, սա էլ ժամանակ չունի ընդդիմության գրեթե միակ առաջնորդի հետ զրուցելու: Բայց ահա Բեռլին ջհանդամվելու, Բեռլինում հեծանիվ քշելու ժամանակ գտավ: Ո՞նց հասկանանք այս պահը: Թքա՞ծ ունի գործող ժողվարչապետը մյուս 60 հազար վարչապետերի առաջնորդի վրա, թե՞, մեղմ ասած, կենակցած: Սա հարց է, որի մասին պիտի մտածի հենց Բագրատ սրբազանը:

Իսկ իմաստուն ազգը թող հետևություններ անի, հիշի սրա ասածները մինչև չարաբաստիկ 2018-ի ապրիլի 23-ը և արածները դրանից հետո, քանի Երևան քաղաքը ինչ-որ միշել շառլերի և մակրոնատիպ տարրերի մասնակցությամբ չի ճանաչվել Արևմտյան Ադրբեջանի Իռևան:

Իսկ եթե մեկը կարծում է, որ դա ֆանտազիայի ժանրից է, թող հիշի արցախցիներին, որոնց համար Արցախը Ադրբեջանի կազմում հայտնվելը նույնպես գժություն էր: Բայց երբ երկիրն ընկնում է անգլոսաքսոնական գրանտակերական գործակալական ցանցի ճանկերը, բոլոր հրաշքները դառնում են իրականություն, ինչպես Անդերսենի հեքիաթներում: Բա…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Մոռացա ասել. Ղռերի հակոբյան աննան ասԸմ ա, թե, իբր, էկոնոմ կլասով են գնացել Բեռլին...

Դիտվել է՝ 3175

Մեկնաբանություններ