Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Զարմանալի չէ

Զարմանալի չէ
13.07.2024 | 12:52

Սպասելի էր, որ հայ ժողովրդի Կիլիկյան պետականության անկումից հետո, նորաստեղծ առաջին և երրորդ հանրապետության տարած Սարդարապատի և Արցախի հաղթական գոյամարտերի արդյունքները թշնամուն զիջած կապիտուլյանտը, նորից իր կեղտոտ թաթերն է ձգում դեպի հայոց ինքնության հիմնաքարերը։

Չորս հազար հայորդիների մահվան, ստորացուցիչ կապիտուլյացիայի իրական մեղավորը հիմա էլ հայոց պատմության դեմ է ընդվզում։

Ինչ-որ իմաստով կարելի է նրան հասկանալ, եթե տրվի պատասխանը, թե ում կողքին է հիշատակվելու այս խաբեբայի խղճուկ անունը հայոց պատմագրքերում։

Տիգրան Մեծի՞, Արտաշես աշխարհակալի՞, Լևոն Մեծագործի՞, Աբգար թագավորի՞, Տրդատ Մեծի՞, թե՞ այլ տասնյակ ու հարյուրավոր, փառքով պատմության մեջ հայոց նվիրական արքունի գահին բազմած հայրենապաշտ անձանց։

Իհարկե ո՛չ և երիցս ո՛չ։

Սրա խղճուկ, կուզիկ, խաբեբա, վախկոտ, ազգադավ կերպարը կա և մնալու է Մելիք Ֆրանգյուլ, Պետրոս Գետադարձ և այլ նզովյալների շարքում, որպես հավատքի, ազգի, պետության, էթնոսի դավաճան, ուրացող, խաբեբա, ազգուրաց։

Բոլորս մեր հավաքական կամքով և վստահությամբ շեշտում ենք, որ չարի այս ծառայի ցանկացած գործ անկում, ուրացում, դավաճանություն է և անկախ սրա գոյության ժամկետից, վերասրբագրվելու են, հետադարձ ուժով համարվելու առոչինչ։

Զուր ջանքեր։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5024

Մեկնաբանություններ